Հասարակություն

Դանակահարություն Երևանում. 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը

Դանակահարություն Երևանում. 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 շենքի բակի այգուց  «կրծքավանդակի ձախ կեսի թիկունքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն  բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 14-ամյա Գոռ Ա.-ն է: Բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները:

Դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկոմ են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին  և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, տեղում կատարել ծառայություն, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարել, իսկ հետաքրքրասեր քաղաքացիները չանցնեն սահմանազատված գոտին:

Կարդացեք նաեվ

Հատկապես խուճապ է Գյումրու Բուլվարային թաղամասում. Վահան Թումասյան

Irina Abovyan

Ապրիլի 1-5-ը սպասվում է․․․ Առաջիկա օրերին ինչ եղանակ կլինի

Irina Abovyan

Ոչ ոք չի պատժվի. նախարար Ավանեսյանը ներողություն խնդրեց և վե՛րջ

Irina Abovyan

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

Irina Abovyan

Դեկտեմբերի 21-23-ը ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով․ առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ

Irina Abovyan

Շքեղ լուսային շոու Մարզահամերգային Համալիրի երկնքում (տեսանյութ)

Irina Abovyan