Քաղաքականություն

«Հայաստանի օդային տարածքը երբեք չի փակվել ադրբեջանական քաղաքացիական ավիափոխադրումների համար». Հայկ Սարգսյան

«Հայաստանի օդային տարածքը երբեք չի փակվել ադրբեջանական քաղաքացիական ավիափոխադրումների համար». Հայկ Սարգսյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սխալ են պնդումները, թե Իրանը փակել է Ադրբեջանի համար օդային տարածքը, իսկ Հայաստանը՝ բացել։

Իրանը փակել է միայն ռազմական նշանակության թռիչքների հնարավորությունը, իսկ Ադրբեջանից իրականացվող քաղաքացիական թռիչքների համար օդը շարունակում է բաց մնալ։

Հայաստանի օդային տարածքը երբեք չի փակվել ադրբեջանական քաղաքացիական ավիափոխադրումների համար։

Հենց Ադրբեջանն է 2013 թվականին իր նախաձեռնությամբ որոշել դադարեցնել Հայաստանի օդային տարածքով ավիափոխադրումները, որպեսզի տնտեսական վնաս հասցնի մեզ (օդային տարածքի օգտագործումը ենթադրում է որոշակի վճարներ), իսկ երեկվանից էլ որոշել է վերսկսել մեր օդով ավիափոխադրումներ իրականացնելը։

Ադրբեջանի օդային տարածքն իր հերթին փակ չի եղել Հայաստանի ավիաընկերությունների համար, պարզապես Հայաստանն է հրաժարվել փոխադրումներ կատարել Ադրբեջանի տարածքով։ Նույն հաջողությամբ մենք էլ կարող ենք, օրինակ, այսօրվանից սկսել օգտվել իրենց օդային տարածքից»։

Կարդացեք նաեվ

Մեր վարչապետը ստախոս է քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին

Irina Abovyan

«Մռութները պիտի ջարդվի ու վսյո». նորավանցիները պահանջում են, որ իրենց զինեն

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի երգչուհիներից ու դերասաններից ովքեր են ակտիվ մասնակցում ընդդիմության ցույցերին

Irina Abovyan

Է՞ս ա Նիկոլի ժողովրդավարությունը. բյուրականցի

Irina Abovyan

Հայերս եթե ռուբլի ունեք տարեք փոխեք հիմա թեկուզ դրամ առեք կամ դոլլար Իմ տնտեսագետ ու թրեյդերշիկ ընկերները կանխատեսում են, որ Սամվել Հայրապետյան

Irina Abovyan

Փաշինյանը մոռացավ վարկերի տակ կքած քաղաքացիներին. նա խաբել է

Irina Abovyan