Խոհանոց

Փքաբլիթներ ջեռոցում․ իդեալական նախաճաշ

Առողջ սնվելու համար առաջին նախապայմանը առողջ նախաճաշն է։ Առաջարկում ենք պատրաստել իդելական նախաճաշ հետևյալ բաղադրատոմսով։ Այս նախաճաշն իդեալական է։ Կաթնաշոռով փքաբլիթներ ջեռոցում։ Ստացվում են շատ համեղ։

Դիտեք նաև՝

Եվ այսպես, անհրաժեշտ է՝

Ձու — 1 հ․

Շաքարավազ — 3 ճ\գ

Աղ — 1 պտղունց

Վանիլ — 1 թ\գ

Բուսայուղ — 1 ճ\գ

Թթվասեր — 1 ճ\գ

Կաթնաշոռ — 250 գ

Ալյուր — 2 ճ\գ

Փխրեցուցիչ — 1 ճ\գ

Խորը տարրայի մեջ ձուն, շաքարավազը, վանիլը, աղը և բուսայուղը միախառնել, ավելացնել թթվասերը և շարունակել խառնել, ապա ավելացնել կաթնաշոռը և խառնել այնքան, մինչև կստացվի համասեռ զանգված։

Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, լավ խառնել, ապա ավելացնել ալյուր այնքան, մինչև կստացվի փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։ Այժմ անհրաժեշտ է խմորը բաժանել 12 հավասար մասերի և ձևավորել գնդիկներ, որոնց վրա կարելի մի փոքր անցք բացել, ինչպես նկարում է պատկերված, վրան քսել տաք կաթ և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում քսան րոպե։

Պատրաստի փքաբլիթների վրա կարելի է շաղ տալ շաքարի փոշի կամ ուտել մուրաբայով կամ ջեմով։

Կարդացեք նաեվ

Ոտքերի տհաճ քոր. որնք են դրա պատճառները

Irina Abovyan

Բանջարեղենային աղցան

Irina Abovyan

Խաչապուրի կաթնաշոռով և սուլուգունի պանրով

Irina Abovyan

Այնքա՜ն համեղ և ախորժելի է ստացվում: Լցոնած դդմիկ

Irina Abovyan

նորույթ🤔 լավաշով ռուլետներ հետաքրքիր միջուկներով/արագ պատրաստվող նախաճաշ

Irina Abovyan

Միսը պետք է սառեցնել այս տարբերակով, որպեսզի այն չկորցնի իր օգտակարությունը

Irina Abovyan