Քաղաքականություն

Մեզ պետք են մարդիկ, որոնք կարող են բանակցել և որոնք թելադրանքի ներքո չեն գտնվում. Սեյրան Օհանյան

«Ե՛վ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ղեկավարության հռետորաբանությունն ուղղված է Հայաստանի ղեկավարության վրա ճնշումներ գործադրելուն։ Այս առումով Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ աշխատանք տանի և՛ մեր անվտանգության համակարգի ձևավորման, և՛ միջազգային հարթակում խելացի բանակցություններ վարելու հարցերի շրջանակներում», – այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Ըստ Օհանյանի՝ բոլորն էլ կողմնակից են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, բայց այդ խաղաղության համար պայմաններ են պետք:

Նրա խոսքով՝ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ բանակցային գործընթացի ձախողմամբ հայկական կողմը հայտնվել է պատերազմի ճիրաններում։

«Այս վերջին պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանություններն, իրականում, գտնվում են պարտադրանքի մեջ։ Մեզ պետք են մարդիկ, որոնք կարող են բանակցել և, որոնք թելադրանքի ներքո չեն գտնվում։ Այդ առումով Հայաստանի իշխանությունները շատ վատ վիճակում են այսօր»,- ասել է Օհանյանը:

Կարդացեք նաեվ

Թող հրապարակեն, ո՞վ ա արգելում, ո՞վ ա ո՞ւմ ձեռքից․․․ էս մի տարուց ավել ա՝ փաստեր են հրապարակում․․․

Irina Abovyan

Այո, այդ թշնամի Ադրբեջանի հետ ուզում եմ հարևանություն անել. Խաչատուր Սուքիասյան

Irina Abovyan

ՍՈՍԿԱԼԻ. Այս ադրբեջանցին տարիներ շարունակ ապրել և սովորել է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Irina Abovyan

Հայեր ջան, էշ նահատակ դառնալու գործում դուք մենակ չեք

Irina Abovyan

Մեր բալեքին մորթելու են տեղերի մեջ. մեծ պատերազմի ենք գնում էս տեմպերով. Արման Աբովյան

Irina Abovyan

Չարբախում վեճն ավարտվել էր սպանությամբ․ հայրն ու որդիները ձերբակալվել են․ ոստիկանության բացահայտումը

Irina Abovyan