Հասարակություն

Զովունիի գերեզմանատանը պահակի վրա հարձակում տեղի չի ունեցել. այդ ամենը կազմակերպել է նա, հրկիզելով ավտոմեքենան, ապա մերկացել և կապել է իրեն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության և հետաքննական բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նոր մանրամասներ են պարզել հոկտեմբերի 2-ին Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում իբրև ծեծի ենթարկված, նույն գյուղի բնակիչ, 48-ամյա Կորյուն Ասատրյանին պատկանող ВАЗ 2101 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան հրկիզելու փաստով:

Ոստիկանների  կողմից իրականացված հսկայածավալ, ճիշտ և գրագետ գործողությունների արդունքում Կ. Ասատրյանը խոստովանել է, որ իր կողմից կատարվել է հանցագործության  ձևացում: Ոչ մի հարձակում նրա նկատմամբ չի եղել, ինքը՝ լինելով ոչ սթափ և ոչ ադեկվատ վիճակում, հրկիզել է իրեն պատկանող ավտոմեքենան, այնուհետև մերկացել, իսկ հետո արդեն ժամանած Երևանի թիվ  13  ջոկատի փրկարարները  բժիշկերի հետ  նրան տեղում օգնություն են ցուցաբերել և տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության Անիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կարդացեք նաեվ

Արթուր Աբրահամը ջերմ ու ընտանեկան լուսանկար է հրապարակել. սա տեսնել է պետք

Irina Abovyan

Ապրիլի 23-ի եղանակային կանխատեսումները

Irina Abovyan

Ում հետ են զրուցում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Սուրեն Պապիկյանի հարսանիքին․բացառիկ Կադրեր

Irina Abovyan

Այս հողում հազարավոր հայորդիների արյուն է թափվել, պիտի մնանք ու արարենք. հարցում Ստեփանակերտում

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոմեքենայից իբր գողացել էին 10 միլիոն 300 000 դրամ. ինչ է պարզվել

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈւԹ. Հարցում. ի՞նչ սպասել Նենսի Փելոսիի այցից հետո

Irina Abovyan