Միջազգային

Ցուկերբերգը 6․6 մլրդ դոլար է կորցրել Facebook-ում խափանումների պատճառով

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ընկերությանը պատկանող սոցցանցերի և ծառայությունների գլոբալ խափանումների ֆոնին կորցրել է 6,6 մլրդ դոլար և վեցերորդ տեղն է ընկել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, հետևում է Forbes Real-Time-ի տվյալներից:

Forbes-ի հաշվիչի տվյալներով ՝ Ցուկերբերգի կարողությունը նվազել է 5,4 տոկոսով կամ 6,6 մլրդ դոլարով և կազմել 116,1 մլրդ դոլար:

Այսպիսով՝ Facebook-ի ղեկավարը ամենահարուստ մարդկանց ցուցակում 5-րդ տեղը զիջել է ծրագրային ապահովման մշակող Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնին, որի կարողությունը կազմում է 117,8 մլրդ դոլար:

Այսօր տարբեր երկրներում Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի օգտատերերը հայտնել են ծառայությունների աշխատանքի մասշտաբային խափանումների մասին: Այնուհետև այս ֆոնին հայտնվել են Telegram-ի, Twitter-ի, Google-ի և TikTok-ի աշխատանքում առկա խնդիրների մասին հաղորդումներ:

Կարդացեք նաեվ

Թուրքիայում Էրդողանի հանրահավաքից առաջ ռումբ է վնասազերծվել

Irina Abovyan

Թուրքիան կրկին կրակի մեջ է․ անտառային նոր հրդեհներ են բռնկվել

Irina Abovyan

Հայաստանը պետք է գնահատի իրեն մեկնած խաղաղության ձեռքը. Էրդողան

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր Կիևից. առանց մեկնաբանության

Irina Abovyan

Փնտɲում են աշխատանք և դպɲոց եɲեխանեɲի համաɲ. Ալլա Պուգաչովան մտադիɲ է ընդմիշտ մնալ Իսɲայելում

Irina Abovyan

Թուրքիան արգելել է ռուսական ռազմանավերի անցումը Սև ծովի նեղուցներով

Irina Abovyan