Հասարակություն

Ծաղկաձորում ՍՊԸ-ի 21-ամյա տնօրենը Peugeot-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. նրան հասցրել են հիվանդանոց

Կոտայքի մարզում, այսօր` հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 21-ամյա Վահան Հունանյանը իր վարած Peugeot մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցով դեպի Հրազդան քաղաք ընթանալիս դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Վ. Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան»  բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Կայքի տեղեկություններով՝ Վ. Հունանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Կոտայքի մարզում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։

Կարդացեք նաեվ

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Irina Abovyan

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախում սանիտարական մեքենայի ուղղությամբ.ՊԲ

Irina Abovyan

ՀՀԿ-ական երիտասարդներին բերման են ենթարկում․ իրավիճակը լարված է (Տեսանյութ)

Irina Abovyan

Քրեական գործեր, կասկածելի գործարքներ և խախտումներ՝ Նորքի սրտաբանականում. Հետք

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տանջանքների չեն ենթարկել. ինչ վիճակում է գտնվում սահմանը հատած քաղաքացին

Irina Abovyan