Հասարակություն

Ֆրանսիայում բացվել է 44-օրյա պատերազմի արհավիրքները ներկայացնող ցուցահանդես

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի “Le 148” մշակութային կենտրոնում Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի 2021թ. թանգարանային գիշերվա շրջանակներում բացվեց ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի՝ Արցախին նվիրված “Տոկունություն” (“Résilience”) խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Ցուցահանդեսի և մշակութային կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, ցուցահանդեսի հեղինակ Անտուան Ագուջյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Հայկ Խեմչյանը։

Ցուցահանդեսը, որը այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը, ներկայացնում է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արհավիրքները։

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Տեսեք ինչ օրն են գցել Լիլի Հովերին հենց բեմի վրա. սա ուղղակի տեսնել է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Թույլ եմ շա՜տ․ հայուհին, որը թունավորվել էր պիցայից, հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել

Irina Abovyan

Ողբերգական դեպք՝ Մեծամորի ատոմակայանում. կա զոհ.

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երեւանում. Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ, կա 2 վիրավոր

Irina Abovyan

Իրաքից տաք օդային հոսանքներ են ներթափանցում ՀՀ. ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա

Irina Abovyan

Փաստորեն Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը ոչ միայն գլամուռ է, այլ անգամ հայերեն տարրական գրելաձև չգիտի

Irina Abovyan