Հասարակություն

Ստեփանակերտում զբոսնելի մի մարզվող էրեխու տեսա, մոտեցա, հարցնում եմ՝ Ստեփանակերտի՞ց ես։ Հոգոց հանելով պատասխանեց. «Չէ, Հադրութից (Video)

Մի քիչ ազատ ժամանակ ունեի, որոշեցի Ստեփանակերտում պտտվել: Վալեքսի հետևը այգի կա, ըտեղով քայլում եմ, մեկ էլ տեսնեմ տուրնիկների վրա պարապող մի հատ էրեխա: Ես էլ, որ տենց սպորտով զբաղվող էրեխեքի եմ տեսնում, անպայման հարցուփորձ եմ անում:-Բարլուս:-Բարև:-Անունդ ի՞նչ ա:-Գոռ:-Ստեփանակերտի՞ց ես, Գոռ:-Չէ…-Բա որտեղի՞ց:Հոգոց ա քաշում.-Հադրութից…Ըտեղ ես էլ եմ լռում մի քանի վայրկյան…-Հենց Հադրութ քաղաքի՞ց ես, թե գյուղերից:-Չէ, Թաղասեռից:Ուզում եմ հեռախոսիս մեջ գրանցեմ, բայց լավ չեմ լսում անունը, նորից եմ հարցնում.-Որտեղի՞ց:-Տվեք կգրեմ:Հեռախոսս տալիս եմ ու տառ առ տառ գրում ա հայրենի գյուղի անունը, որ հանկարծ ես սխալ չգրանցեմ:-Ստեղ պարապո՞ւմ ես, Գոռ:-Չէ, դասերից հետո եմ գալիս զբաղվում:-Իսկ ինչ որ բան պարապե՞լ ես:-Հա, Հադրութում բոքս էի պարապում:-Կուզե՞ս էս տրյուկներդ նկարեմ, քցենք ֆեյսբուք, մարդիկ քեզ տեսնեն: Ես տենց բլոգեր եմ էլի:-Հա,-աչքերը փայլում են:Անդրյան Գոռին խոստացել եմ, որ իր էս վիդեոն լիքը մարդ ա նայելու ու իրան ճանաչի: Նայեք վիդեոն, տարածեք թող նայեն, էս էրեխու մոտ խայտառակ չլինեմ, ասել եմ բլոգեր եմ

Կարդացեք նաեվ

Արեշում զինված «ռազբորկա» է կանխվել. 8 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել է ատրճանակ և թմրամիջոց

Irina Abovyan

ՄԻՊ-ը զբաղվում է Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքով

Irina Abovyan

3 բանի ոսկե կանոնը

Irina Abovyan

Դանակահարություն՝ գործարար «Լֆիկ Սամոյին» պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում

Irina Abovyan

Ի՞նչ կարիքներ ունի բանակը.առաջնագծի համար վրան կարողները կամավորների են հավաքագրում

Irina Abovyan

Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «Opel Astra»-ները և «ՎԱԶ-2106»-ը. նրանցից 2 շրջվել են. 5 վիրավորների վիճակը ծանր է

Irina Abovyan