Խոհանոց

Շոկոլադե կեքսի այս մատչելի բաղադրատոմսը ուղղակի կհիացնի Ձեզ

Շոկոլադե կեքս բոլորն են սիրում, սակայն ոչ բոլորն են ցանկանում պատրաստել այն: Եթե քաղցրակեր եք, բայց պատրաստելու ժամանակ չունեք, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է, քանի որ դժվար է գտնել ավելի պարզ տարբերակ:

Անհնար է այս կեքսին չսիրահարվելը. բոլոր նրանք, ովքեր փորձել են այն գոնե մի անգամ, դեռ երկար են հիշում հրաշք քաղցրավենիքի համը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1 բաժակ ալյուր
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 բաժակ մածուն
  • 2 ճ.գ. ձեթ
  • 2 ճ.գ կակաո
  • 1 հատ ձու
  • 1,5 թ.գ. փխրեցուցիչ

Ջնարակի համար.

  • 1 ճ.գ. կարագ
  • 2ճ.գ. շաքարավազ
  • 2ճ.գ. կակաո
  • 2ճ.գ. թթվասեր

Պատրաստման եղանակ.

  1. Մաղեք ալյուրը:
  2. Խառնեք կակաոն, ալյուրը, փխրեցուցիչը և շաքարավազը:
  3. Առանձին խառնեք ձեթը, մածունը և ձուն:
  4. Միացրեք այդ երկու խառնուրդները: Խառնելով՝ ստացեք միասեռ զանգված:
  5. Վերցրեք ֆորման և ձեթ քսեք:
  6. Լցրեք խմորը:
  7. Ստացված խմորը 180 աստիճան տաքացրած ջեռոցն ուղարկեք:
  8. Թխվում է մոտ 40 րոպե:
  9. Մինչ կեքսը թխվում է, պատրաստեք ջնարակը: Խառնեք բոլոր բաղադրիչները և դրեք կրակին: Անդադար խառնելով՝ հասցրեք եռման և թողեք, որ սառի:
  10. Երբ կեքսը մի քիչ սառի, լցրեք շոկոլադե ջնարակը: Այդ պահին կեքսը պիտի լինի գոլ, ոչ շատ տաք, ոչ էլ սառը:
  11. Սպասեք մոտ կես ժամ և վայելեք ձեր պատրաստած շոկոլադե կեքսը:

Կարդացեք նաեվ

Կարտոֆիլն այս տարբերակով անմահական է ստացվում: Տապակած կարտոֆիլը սպանախով

Irina Abovyan

Դուք լվանու՞մ Եք հնդկաձավարը եփելուց առաջ, ուրեմն անպայման պիտի կարդաք սա

Irina Abovyan

Ամառային ամենահամեղ ուտեստներից մեկը, որը կզարդարի ձեր սեղանն իր գունեղությամբ և ախորժելի տեսքով: Լցոնած սմբուկ

Irina Abovyan

Լանգետ Տավարի մսով․ Տոնական Ուտեստի պատրաստման 2 Համեղ տարբերակ

Irina Abovyan

Համեղ աղցաններից մեկը, որի պատրաստման համար շատ ջանք չեք գործադրի: Սնկով և ձվով աղցան

Irina Abovyan

Լցոնած Հնդկահավ – Համեղ է

Irina Abovyan