Քաղաքականություն

«Շուտով այս տարածքում տեր ու տնօրեն կլինեն թուրքերն ու ադրբեջանցիները»․ Ավետիք Իշխանյան

ԿՌՈՒՆԿ ՈՒՍՏԻ ԿՈՒԳԱՍՎերջին օրերին իմ շատ ծանոթներ հանդիպելիս անկեղծանում են, ասելով, որ լրջորեն մտածում են Հայաստանը լքելու մասին։ Երեկ, տարբեր ժամերին, ճանաչելով, ինձ մոտեցան երկու անծանոթներ։ Երկուսն էլ տվեցին նույն հարցը․ «Լավ, ի՞նչ եք կարծում, սրանից փրկություն կա՞»։ Երկու դեպքում էլ թոթվեցի ուսերս։ Զրուցակիցներս անկեղծացան․ «Ես էլ եմ այդպես մտածում, արդեն որոշել եմ հեռանալ Հայաստանից»։ Պարզվում է, որ շենգենյան վիզայի համար գործակալություններում հսկայական հերթեր են, բազմաթիվ մարդիկ լրացնում են «գրին քարտի» ձևաչափերը։ Ոչ ոք չի կարող այլևս մեղադրել հեռացողներին։ Հայաստանի իշխանությունը մաս առ մաս հանձնում է հայրենիքը, շուտով այս տարածքում տեր ու տնօրեն կլինեն թուրքերն ու ադրբեջանցիները և այս ամենին չկա լուրջ դիմադրություն։ Եվ մեր դարավոր սովորության համաձայն, օտար երկրներում կկարոտենք էրգիրն ու դարդիման կլսենք «Կռունկ, ուստի կուգաս» երգը։ Գուցե ժամանակն է այս երգով փոխարինելու դեռևս մնացած Հայաստանի հիմնը։

Կարդացեք նաեվ

19-ամյա հայ տղայի օրգանները ադրբեջանցիները վաճառել են. Սոնա Աղեկյան

Irina Abovyan

Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորները հանդիպել են Փաշինյանի հետ

Irina Abovyan

Ջերմուկն ադրբեջանցիների ափի մեջ է հայտնվել, ջերմուկ չենք ունենալու. Հովհաննիսյան

Irina Abovyan

Լ. Շիրինյանի նոր բացահայտումը…այս ինչ է կատարվում

Irina Abovyan

Մեզ զգուշացնում են՝ թուրքին խփեք, ձեզ բռնելու ենք. Մանախ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Մկրտչյանին նախազգուշացում հայտարարվեց

Irina Abovyan