Հասարակություն

Երևանում կորոնավիրուսով վարակված անչափահաս է մահացել

Lurer.com-ը գրում է.

ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով Երևանում կորոնավիրուսից անչափահաս է մահացել։ Մեզ հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանն, ըստ էության, հաստատեց տեղեկությունը, սակայն նշեց, թե մահը վրա է հասել քրոնիկ հիվանդության պատճառով։ 

«Երեխան տեղափոխվել է հիվանդանոց քրոնիկ հիվանդության պատճառով։ Նրա մոտ եղել է առաջնակի շաքար և կոմայի մեջ է հայտնվել։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նաև կորոնավիրուս է եղել։ Մենք հաղորդագրության մեջ նշել ենք կորոնավիրուսով պայմանավորված և այլ մահեր, այսինքն՝ երեխայի մոտ եղել է կորոնավիրուս, բայց իր մահը վրա է հասել քրոնիկ հիվանդության պատճառով»,- նշեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար։ 

Թե քանի՞ տարեկան է եղել երեխան, Հռիփսիմե Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ անձնական տվյալ է, որն իրավունք չունեն հայտնելու, միայն կարող են հաստատել, որ անչափահաս է եղել։  f

Կարդացեք նաեվ

Արդյոք վտանգավո՞ր է թեյնիկի մեջ հավաքվող նստվածքը

Irina Abovyan

«Opel»-ը Նալբանդյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց և բախվել կայանված «Mercedes»-ին, վերջինս էլ բախվել է կայանված «Mitsubishi»-ին. կա վիրավոր

Irina Abovyan

Հայկական կողմը վիրավորներ չունի..Գիշերը թշնամին փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՀՀ ՊՆ

Irina Abovyan

«Ֆիլիպ Մորրիսի» սոցիալական ծրագրերը․ բացելով նոր էջ ու ստեղծելով արժանապատիվ ապագա

Gevorg Kazaryan

«Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 10 տուժած

Irina Abovyan

Հայաստանում ռուսական ավիաընկեɲության ինքնաթիռ է ձեɲբակալվել. ՌԴ տɲանսպոɲտի նախաɲաɲ

Irina Abovyan