«Խնդրեց մենեջերին, որ ես իրեն չսպասարկեմ, այլ իր հետ ճաշեմ». Վաղինակ Շուշանյան
«Էլեկտրիկ Երևան», «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Հայկոյի հետ ընկերացա Էլեկտրիկի ժամանակ: Անցել էր ահագին ժամանակ ու ես սկսել էի մատուցող աշխատել քաղաքի ռեստորաններից մեկում:
Մի օր Հայկոն եկել էր հաց ուտելու ու ես մոտեցա սպասարկելու: Մի պահ սառած կանգնեց, աչքերը լցրեց ու ասեց

— Ապեր բա խի՞ սենց որ, վաբշե չեն գնահատում էլի մարդու արած: Չեմ ասում, որ մատուցողը վատ գործա, բայց էտքանից հետո քո տեղ ուրիշ տեղ պիտի լիներ:
Հետո խնդրեց մենեջերին, որ ես իրան չսպասարկեմ այլ միանամ իրեն ճաշելու: Շատ հաճելի երեկո անցկացրինք միասին:
Հայկո ջան, ընկերս, լավ մարդ ու երաժիշտ` լույսերի մեջ մնաս…»: