Հասարակություն

Հունվարի 1-ից ընտանիքում 3-րդ եւ ամեն հաջորդ նոր ծնվող երեխան մինչեւ 6 տարեկան դառնալը կստանա ամսական 50 000 դրամ

Ուզում եմ կարեւորել ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխայի համար դրամական աջակցություն նշանակելու ծրագիրը, որը պետք է մեկնարկի 2022-ի հունվարի 1-ից: Այսինքն հունվարի 1-ին ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխան մինչեւ 6 տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամի չափով աջակցություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա 2022-ի բյուջեի ծրագրերում կարեւորեց մանկապարտեզների եւ դպրոցների հիմնանորոգումը, շինարարությունը, նաեւ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Սիսիան-Ագարակհատվածի շինարարության մեկնարկը, որի աշխատանքները կսկսեն արդեն 2022-ի վերջին: «Ջրամբարների կառուցման առումով եւս մենք բավական բարձր նշաձող ենք դրել եւ դրանք հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է արդյունավետ եւ ակտիվ աշխատել»,-ասաց նա:

Փածշինյանի խոսքով, կապիտալ ներդրումների 350 մլրդ դրամի պլանավորումը աննախադեպ ծավալ է երրորդ հանրապետության պատմության մեջ. «Նախարարություններն այսօրվանից արդեն պետք է սկսեն 2022-ի բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացման գործընթացը, մասնավորապես, կապիտալ ներդրումների մասով: Ակնկալում եմ, որ բոլոր մրցույթները, որոնք նախատեսված են 2022-ին ծրագրեր իրագործելու համար, դրանք օր առաջ կհայտարարվեն, որպեսզի հունվարի 1-ի դրությամբ արդեն ունենանք մրցույթներում հաղթողներ»,-ասաց վարչապետը:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Հայաստանում Հիսուսի արձան կառուցելու նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել (Տեսանյութ)

Irina Abovyan

Ի՞նչ է սպասվում հոկտեմբերին «Աստղային ժամ»

Irina Abovyan

Ջուր չի լինելու

Irina Abovyan

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հեքիաթ է ընթերցել դպրոցականների համար (տեսանյութ)

Irina Abovyan

Ամանորյա տոներին ոչ աշխատանքային կմնա նաև հունվարի 2-ը. փոփոխություն նախագծում

Irina Abovyan

Երկրաշարժի կրկնվելը պատահական չէր․ Նոր երկրաշարժի կլինի՞․ կարևոր զգուշացումներ Էլյա Հովհաննիսյանից

Irina Abovyan