Հասարակություն

Արտակարգ դեպք՝ Երևանում. 7 հոգի, որոնցից 3-ը՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոցներ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քիչ առաջ Երևանի 1-03 շտապօգնության կայանից արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Ահարոնյան փողոցի շենքերից մեկից 7 քաղաքացու տեղափոխել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Նշված անձանցից 3-ը անչափահասներ են, ովքեր տեղափոխվել «Մուրացան» բժշկական կենտրոն, իսկ 4-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք թունավորվել։ Ոստիկանությունը պարզում է նաև վերջիններիս ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ տեղափոխվածներն են 13-ամյա Անգելինա Զ-ն, 4-ամյա Նարե Գ-ն, 3-ամյա Անի Ա-ն, 21-ամյա Ալվարդ Ա-ն, 39-ամյա Մարիա Վ-ն, 21-ամյա Ժենյա Զ-ն և 41-ամյա Քրիստինա Վ-ն։

Կարդացեք նաեվ

Ադրբեջանում լայնածավալ հրդեհներ են. իրավիճակը լարված է

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանը առաջիկայում  աստիճանաբար կբարձրանա.  

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արաբկիրում մեկ սենյականոց բնակարանի ամսական վարձը սկսում է 1000 դոլարից. գները կրկին բարձր են

Irina Abovyan

Նռնակով զինված ու դիմակավորված անձը «Երևան Սիթիում» գործող տարադրամի փոխանակման կետից խոշոր չափի գումար է հափշտակել

Irina Abovyan

Մոսկվայի պատրիարքարանի քահանան խաչով հարձակվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու քահանայի վրա . (տեսանյութ)

Irina Abovyan

Ճարտար գյուղի բնակչին սպանել են հեռահար կրակոցով. Արցախի դատախազություն

Irina Abovyan