Շոու-բիզնես

«Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ». Անահիտ Սիմոնյանի նամակը Հայկոյին

«Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ». Անահիտ Սիմոնյանի նամակը Հայկոյին

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ երգիչ Հայկոյի կինը, գրառում է արել ի հիշատակ երաժիշտի։ ՀՀ վաստակավոր արտիստը կյանքից հեռացել է երեկ․ նա առողջական խնդիրներ ուներ կորոնավիրուսի հետ կապված։

«Նամակ քեզ, Հայկոս։ Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես։ Ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես եւ ականջիս կհուշես, թե ինչպես վարվել Արմանի հետ։

Որովհետեւ միայն դու էիր հասկանում նրա լեզուն։ Դու մինչեւ վերջին պահը հաշտեցնում էիր մեզ՝ ասելով, թե դու, կարծես, երկու երեխա ունես։

Երբ ես ու նա վիճում էինք, միայն դու կարող էիր մեզ հաշտեցնել: Զանգում էիր ինձ, ասում․ — Ան, սիրալիր եղիր, գնա, գրկիր, համբուրիր նրան, հետո զանգում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ է, գնա, գիրկիր, համբուրիր, դու փոքր ես, դու՝ որպես տղամարդ, պետք է անես առաջին քայլը։

Անկախ իմ ու քո՝ երբեմն իրար չհասկանալուց, մենք միշտ միասին ենք եղել, եւ դա երբեք չի բաժանել մեր հոգիները, դու արթնանում էիր, զանգում ինձ, ես արթնանում էի, զանգահարում քեզ, եւ մինչեւ քո վերջին օրերը մենք զգում էինք, որ աշխարհում ավելի հարազատը չկա եւ չի կարող լինել ոչ ոք, ով կկիսեր մեր ուրախությունն ու ցավը։ Այդպես էլ ոչ ոք չի կարող հասկանալ ու զգալ այն ցավը, որ իմ սրտում մշտական սպի կդառնա։

Ես չեմ կարող մեր երեխային տալ այն հույզերը, որոնք դու էիր նրան պարգեւում, որովհետեւ ձեր կապն ուրիշ էր։ Դուք մեկ ամբողջության նման սիրում էիք իրար ու կատակում իմ մասին, որ ես կրկին կսկսեմ խանդել։ Թող գոնե ես ապրեի ձեր սիրո հանդեպ խանդով ամբողջ կյանքում, բայց քո ներկայութամբ։ Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ․․․, բայց չկարողացա։ Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ»,- գրել է Անահիտ Սիմոնյանը։ 

«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես եւ չես ապրի մինչեւ Արմանի հարսանիքը։ Ինչո՞ւ էիր այդպես կատակում եւ ինչու ինձ մենակ թողեցիր այդ մեծ ու դաժան աշխարհում։ Մեզ թողեցիր առանց հենարանի, առանց իմաստի։ Ես երբեք չեմ կարողանա մեր երեխայի սրտում լցնել քո տեղը։

Հայկո Անահիտ Սիմոնյան

Եվ չգիտեմ՝ ինչպես ասել նրանց այդ մասին, ես շատ եմ վախենում։ Դու բուժքրոջն ասում էիր, որ ես ուժեղ եմ, որ կլուծեմ յուրաքանչյուր հարց, բայց դու չէիր հասկանում, որ ես ուժեղ էի՝ զգալով, որ դու կաս, զգալով, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, որը նրան երբեք թույլ չի տա նեղացնել։

Առանց քեզ ես մնացի թույլ եւ անուժ, չեմ կարողանում ասել Արմանին։ Ես նրան փակել եմ տանը, որ փողոցում ոչ ոք նրան այդ մասին չասի, ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկական կյանքով եւ պատկերացնում անգամ չունի, թե ինչու է ամբողջ աշխարհը սգում։

Եվ չեմ կարող նրան ասել, պարզապես չեմ կարող։ Ինչո՞ւ դա թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ։ Հիմա բոլորն ասում են՝ ես պետք է ուժեղ լինեմ, պետք է մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող քեզ փոխարինել։ Ինչու է Աստված տանում լավագույններին։ Ինչո՞ւ։ Ես չեմ կարողանում գտնել այդ հարցի պատասխանը եւ երբեք չեմ կարողանա։

Կարդացեք նաեվ

Ծիծաղից կմեռնեք, երբ տեսնեք՝ Մերի Հակոբյանն ու Ագնեսա Շահնազարյանն ինչպես են պարում

Irina Abovyan

Շուշան Երիցյանը ցույց է տվել, թե ինչպես է սիրելիի հետ ժամանակ անցկացրել Սևանում

Irina Abovyan

Միշտ մեզ հետ ես․Մարիամի գրառումը մահացած հոր մասին

Irina Abovyan

Սիրուշոյի՝ հղիության լուրերից հետո խոսելու, Սիլվայի անխնամ ոտքերի մասին. շաբաթվա աստղային ամփոփումը

Irina Abovyan

Սենց ռոմանտիկ տեսանյութ Արփիից ու Միհրանից չէինք սպասում

Irina Abovyan

Tete A Tete 59 Ագա Քանքանյանը՝ Սիրուշոյի, մեկը մյուսին նման հայ աղջիկների ու մրցակցության մասին

Irina Abovyan