Քաղաքականություն

Խուզարկել են Դավիթ Տոնոյանի բնակարանը. նրան ձերբակալել են

Այս պահին խուզարկում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը. գրում է «Հրապարակը»

Տոնոյանին, ըստ երևույթին, կձերբակալեն և մեղադրանք կառաջադրեն: Ըստ թերթի` զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:

Ստեփան Գալստյանին ևս հրավիրել են ԱԱԾ: Հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին:

Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Քիչ առաջ մենք տեղեկություն ստացանք, որ Տոնոյանին ձերբակալել են, և շուտով նախաքննական մարմինը Տոնոյանին կալանավորելու միջնորդությամբ կմտնի դատարան։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն սեպտեմբերի 25-ին հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետը ձերբակալված է նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։ Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։

Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

Կարդացեք նաեվ

«Պարո՛ն Պապիկյան, ձեզ չե՞ն սովորեցրել, որ կնոջը հրողին ամոթանք են տալիս»․ Ագնեսա Խամոյան

Irina Abovyan

Հայկ Մարությանը ոչ մի գործ չի արել, ընդամենը փիառով է զբաղվել (Տեսանյութ)

Irina Abovyan

Այս ծանր ժամանակ ես առաջարկում եմ ինձ. կդառնամ վարչապետ, կասեմ քայլերը. Հրանտ Բագրատյան

Irina Abovyan

ՖՈՏՈ. Ընդդիմադիրների ակցիաները Երևանում. Վանեցյանն ու կողմնակիցները փակեցին Բաղրամյանը

Irina Abovyan

Շուրջ 2000 զինծառայողի մասով նախկինից չմարված պարտավորություններ կան. Պապիկյանը՝ բնակարանով ապահովման հարցի մասին

Irina Abovyan

«Ո՞նց է, որ ՊՆ-ից հիմա ասում են՝ մեկ զոհ ունենք, իսկ ժամեր առաջ դիջեյ Աղաջանյանն ասում էր՝ 15 զոհ»․ Արա Ղազարյան

Irina Abovyan