Հասարակություն

Ինքնասպանություն՝ Երևանում. 61-ամյա տղամարդը նետվել է Կիևյան կամրջից

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։ 

Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, Մաշտոցի ոստիկաններն օպերատիվ տվյալներով պարզեցին, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 61-ամյա Ռաֆիկ Ք.-ն էր։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Դեպքի վայրը սահմանազատել և տեղում ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։

Կարդացեք նաեվ

Աստծուն ծաղրել չի կարելի. Գոռ Վարդանյանի ֆիլմում պղծվել է Հիսուս Քրիստոսի կերպարը. Տեր Եզնիկ քահանա

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Աբովյանի բնակելի շենքերից մեկի տանիքում. հայտարարվել է բարդության «Թիվ-2» կանչ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծածուկ ու առանց աղմուկի. ինչպես կանգնեցվեց Ցեղասպանության զոհերի առաջին հուշարձանը

Irina Abovyan

Երեւանի «Քանաքեռ» ՀԷԿ-ի ջրամբարից դուրս է բերվել տղամարդու դի

Irina Abovyan

Ջուր հավաքեք․․․ 36 ժամ ջուր չի լինի մի շարք հասցեներում

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից

Irina Abovyan