Հասարակություն

Բավրայի անցակետում սահմանը լքելիս ձերբակալվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ հայտնի գործարարի աղջկա սպանության մեջ կասկածվողը

Բավրայի անցակետում սահմանը լքելիս ձերբակալվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ հայտնի գործարարի աղջկա սպանության մեջ կասկածվողը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, ինչի արդյունքում Հայաստանի սահմանը լքելիս Բավրայի անցակետում ձերբակալել են Երևանի բնակիչ, Լ․ Ս-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզում են՝ արդյոք նա մասնակցություն ունեցել է այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց տեղի ունեցած սպանությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներից մահացածը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի աղջիկն է։

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով. երկու անձ կալանավորված է

Irina Abovyan

«Լավագույն տեղն աշխարհում». Մարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Irina Abovyan

Կիևյան փողոցում բարդին ընկել է՝ վնասելով շենքի տանիքը և գազատար խողովակը

Irina Abovyan

Uաɲսափելի ႹɲդեႹնեɲ են բռնկվել Անթալիայի Ⴙանգստյան գոտում. Զբոսաշɲջիկնեɲին տաɲႹանում են (տեսանյութ)

Irina Abovyan

Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից. օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում օրգանիզմը պաշտպանելու մի քանի պարզ կանոն

Irina Abovyan

Երաժշտական պրոդյուսեր Պռոֆֆը` նոր նախագծերի, համերգային շրջագայությունների և Թաթա Սիմոնյանի հետ համագործակցության մասին

Irina Abovyan