Խոհանոց

Կարտոֆիլի ֆրիի այս տարբերակը պատրաստվում է առանց մի կաթիլ ձեթի և երեխաների համար վնասակար չէ

Այսօր կարտոֆիլ ֆրին շատ սիրված է գրեթե բոլորի կողմից, և այն կարելի ճաշակել ոչ միայն արագ սննդի կետերում, այլև տանը: Երեխաներին շատ է դուր գալիս խրթխրթան կարտոֆիլը,բայց հաճախ մայրիկները երեխաների համար չեն պատրաստում այս ուտեստը՝ ձեթի և յուղի մեծ քանակության առկայության պատճառով, քանի որ այն շատ վնասակար է:Բայց հնարամիտ մայրիկները միշտ գտնում են ելք:

Այժմ կներկայացնենք, թե ինչպես կարելի է պատրաստել կարտոֆիլ ֆրին՝ առանց յուղի կամ ձեթի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարտոֆիլ՝ 5-7 հատ
  • ձու՝ 2 հատ
  • աղ՝ ըստ ճաշակի
  • համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Մաքրած կարտոֆիլը կտրատեք մոտ 1 սմ հաստությամբ ձողիկների:

Առանձնացրեք ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Սպիտակուցը հարեք, ավելացրեք աղն ու համեմունքները:

Կարտոֆիլին ավելացրեք համեմված սպիտակուցը: Ջեռոցի թավային սննդային թուղթ փռեք և վրան դրեք կարտոֆիլը:

Դրեք թավան նախորոք՝ մինչև 200 աստիճան թաքացրած ջեռոցի մեջ: 5-7 րոպեից թուղթը հարկավոր է հանել կարտոֆիլի տակից:

Կարտոֆիլը թողեք ջեռոցում այնքան ժամանակ, մինչև որ այն ոսկեգույն կդառնա: Կարտոֆիլ ֆրին պատրաստ է:

Բարի ախորժակ…

Կարդացեք նաեվ

Նոր բիսկվիթ/Նոր կրեմ/ Անհավանական համեղ տորթ

Irina Abovyan

Անչափ համեղ ուտեստներ, որոնց պատրաստման համար կպահանջվի շատ կարճ ժամանակ և կարևորը գոհ կմնա ամբողջ ընտանիքը

Irina Abovyan

Ինչպես պահածոյացնել Սմբուկը ձմռան համար

Irina Abovyan

Կաղամբով ԿԱՐԿԱՆԴԱԿ

Irina Abovyan

Աչք չես կտրի այսպիսի գունեղ և ախորժելի ուտեստից: Բանջարեղենային տորթ

Irina Abovyan

Օրը սկսեք քաղցրությամբ և այն այդպես էլ կշարունակվի: Վարսակի փաթիլներով թխվածք

Irina Abovyan