Հասարակություն

Որպես անհետ կորած որոնվող կինն ու որդին հայտնաբերվել են

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից, որպես անհետ կորած, սեպտեմբերի 12-ից որոնվում էին 37-ամյա Ալինա Եղիազարյանը և նրա որդին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի առթիվ սեպտեմբերի 22-ին հարուցվել էր քրեական գործ։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողների հետ, սեպտեմբերի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող կնոջն ու որդուն։
Հանգամանքները պարզվում են։

Կարդացեք նաեվ

Կրակոցներից կոտրվել են տան ապակիները, որտեղ քնած էր մանկահասակ երեխա․ Կարմիր շուկայի բնակիչ

Irina Abovyan

Երկու իրավապահներ հոսպիտալացվել են ոստիկանական «Գազելի» մասնակցությամբ վթարի հետևանքով

Irina Abovyan

Հորդանանում թունավոր գազի արտահոսքի հետևանքով զոհվել է 5 մարդ, կա 234 տուժած (տեսանյութ)

Irina Abovyan

Ռումբի ահազանգ՝ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում, բնակիչները տարհանվել են․ 

Irina Abovyan

Մոտորանավակով լիճ էին դուրս եկել, մեկը սուզվել և այլևս չի վերադարձել. Սևանում լողասեզոնին արդեն խեղդվող է եղել

Irina Abovyan

35-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած (Տեսանյութ)

Irina Abovyan