Ժամանց

Աստղագուշակ․ սեպտեմբերի 28

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերում հավանական են ձգձգումներ ու ցավալի թյուրիմացություններ, որոնց պատճառով պիտի շեղվեք կարևոր խնդիրների լուծումից: Բայց ձեզ կհաջողվի առաջին հերթին՝ հանգստություն պահպանել, երկրորդ՝ նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել: Հաճախ կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք գործի:

Դիտեք նաև՝

Հնարավորություն կունենաք ծանոթանալ և ընկերանալ հետաքրքիր մարդկանց հետ: Հաճախ նրանք նման չեն լինի ձեր հին ծանոթներին: Ինտուիցիան կօգնի յուրաքանչյուրին մոտեցում գտնել: Դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար բացառապես շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեր ճանապարհին խոչընդոտներ կհայտնվեն, մտածած ամեն բան իրագործելը հեշտ չի լինի: Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Դուք արագ կկռահեք՝ ինչ սպասել նոր ծանոթներից, կհասկանաք՝ ում վրա կարելի է հույս դնել, իսկ ում հետ արժե զգոն լինել: Ինչ դժվարություններ էլ առաջանան, դուք չեք հանձնվի և ճիշտ էլ կվարվեք: Համառությունը կօգնի հասնել կարևոր նպատակներին:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք: Կարևոր կլինի չշտապելը, բոլոր պայմանները մանրամասն ուսումնասիրելը, համոզվելը, որ դրանք իսկապես լավն են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, առանց դժվարության նոր ընկերներ ու համախոհներ ձեռք կբերեք: Իրերի հանդեպ ձեր անսովոր հայացքը շատերի սրտով կլինի: Համարձակ գաղափարները աջակցություն կստանան, կօգնեն ծրագրերն իրագործելիս: Գործնական համագործակցությունից կարող է երկարատև ընկերություն կամ սիրային պատմություն սկսվել:

Օրը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք կլսեք լավ խորհուրդներն ու չեք կորցնի ոգեշնչվածությունը, եթե ձեզ ինչ-որ մեկը քննադատի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան միջոցառումների ու ընտանեկան տոների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Թեթև ու հաջող օր է, որը ոգեշնչող իրադարձություններով լի կլինի: Դուք բաց չեք թողնի հին ծրագրերն իրագործելու, վաղուց մտածածը կյանքի կոչելու հնարավորությունը: Վերջին շրջանում իրենց ընտրությանը կասկածող Խեցգետինները կվերագտնեն ինքնավստահությունն ու լավատեսությունը: Ինտուիցիան կհուշի, որ հաջողությունը սարերի հետևում չէ, և այն չի սխալվի:

Հնարավոր են անսովոր առաջարկներ՝ կապված աշխատանքի ու համագործակցության հետ: Կուզենաք միանգամից համաձայնությամբ պատասխանել, բայց արժե մտածել, թե դրանից հետո ինչ փոփոխություններ կհետևեն ձեր կյանքում: Ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք այսօր դրսևորած շրջահայացության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա մեծ մասը հաջող կանցնի: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործնական հարցերից, ոչինչ աչքաթող չեք անի, չեք մոռանա ու իրար չեք խառնի: Արդյունավետ կանցնեն բանակցությունները, դուք շատերին կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ: Հավանական են հաճելի ծանոթություններ: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ռոմանտիկ բնույթ կստանան:

Օրվա առաջին կեսը հաճելի պահեր շատ կբերի, իսկ երկրորդը նույնպես վատը չի լինի, եթե փորձեք խուսափել սթրեսային իրավիճակներից, ինքներդ ձեզ համար խնդիրներ չստեղծեք: Լավ է հետաձգեք կարևոր զրույցները, քանի որ հազիվ թե կարողանաք դրանք հանգիստ ու կառուցողական վարել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար է կարևոր բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք բարենպաստ տպավորություն թողնել: Ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ ամենահամարձակ ծրագրերն իրագործելու հարցում:

Կարևոր կլինի մանրուքներից չկառչելը: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Չի բացառվում՝ ստիպված լինեք շեղվել ձեր գործերից բարդ իրավիճակում հայտնված մարդուն օգնելու համար: Բայց ամեն ինչ հաջող կդասավորվի, եթե պահպանեք լավատեսությունն ու չտագնապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար է ծրագրեր կառուցելու ու պարզապես ապագայի մասին մտածելու համար: Ձեզ կհաջողվի կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Եվ բանը ոչ այնքան անսպասելի մտքի փայլատակումների մեջ կլինի, որքան ձեր դիտողունակության, բոլոր մանրուքները նկատելու և փաստերը վերլուծելու:

Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, կկարողանաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Հասկանալի կդառնան ուրիշների արարքների մոտիվները, կպարզվի այն, ինչի մասին նախկինում միայն կռահել կարող էիք: Ամենամտերիմների հետ հարաբերությունները ավելի կջերմանան ու կխորանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգիստ ու բարենպաստ օր է, որը լուրջ գործերից գլուխ հանելու, նախկինում անհանգստացնող հարցերին պատասխաններ գտնելու հնարավորություն կտա: Հին ծանոթները խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել: Շատ Կարիճներ կսովորեն ուրիշների սխալների վրա, իսկ դա կօգնի սեփական սխալները չանել:

Դուք համառ, էներգիայով լի կլինեք, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Ժամանակ կմնա նաև զվարճանքների, ընկերների հետ հանդիպումների, ընտանեկան միջոցառումների համար: Դուք բաց չեք թողնի մտերիմներին ուրախացնելու հնարավորությունը, նրանք էլ կփորձեն նույն ձևով պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարող եք միաժամանակ մի քանի գործով զբաղվել. դուք ոչինչ չեք մոռանա և իրար չեք խառնի: Իրադարձությունների բարենպաստ ընթացքի շնորհիվ հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Կկարողանաք պիտանի ծանոթություններ հաստատել: Բայց բարենպաստ տպավորություն թողնելու համար պիտի ջանքեր գործադրեք:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Որոշ կենցաղային խնդիրների լուծում ծախսեր կպահանջի: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ մոտ ժամանակներս ձեզ դրամական մուտքեր են սպասվում: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք լավ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում նախկինում ընդհանրապես չէիք հասկանում: Աշխատավայրում տարաձայնությունների առիթներ չեն ստեղծվի: Ամենահամառ մարդիկ էլ կնախընտրեն համաձայնել ձեզ հետ, այլ ոչ թե երկար վեճեր վարել: Հաջող կլինեն համագործակցության մասին բանակցությունները: Մտերիմներին դուք կես խոսքից կհասկանաք, նրանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն:

Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում, դրամական մուտքեր: Հնարավորություն կունենաք հաջող գործարքներ կնքել կամ գնել իրեր, որոնք վաղուց էիք հավանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջողություններ է խոստանում աշխատանքի և ուսման մեջ: Դուք կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, իսկ ինչն է լավ հետաձգել: Դուք ժամանակը զուր չեք վատնի, ժամանակին սկսածն ավարտին կհասցնեք: Եթե օգնության կարիք ունենաք, հազիվ թե ինչ-որ մեկը մերժի ձեզ: Դուք մարդկանց դուր կգաք, նրանք էլ ուրախ կլինեն աջակցել ձեզ, կարևոր ծառայություններ մատուցել:

Օրվա առաջին կեսը հարմար է շփումների ու համագործակցության համար, իսկ երկրորդին կուզենաք մենակ մնալ, հանգիստ մտածել կարևոր հարցերի մասին: Այդ հատվածը հարմար է նաև սեփական զգացմունքներից գլուխ հանելու, ապագայի ծրագրերը որոշելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ցանկացած գործի լուրջ մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել ու խուսափել սխալներից: Հույս դրեք սեփական ուժերի վրա, այլ ոչ թե նրա, որ հաջողակ եք լինելու կամ պայմանները բացառապես հաջող են դասավորվելու: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Դա երբեմն կնյարդայնացնի, բայց երբեմն էլ շատ օգտակար կլինի: Աշխատեք վերահսկել բացասական հույզերը, քանի որ վեճերի կարիք հիմա չկա:

Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Հետաքրքիր կլինի մի մարդու հետ զրուցելը, որի հայացքները տարբերվում են ձերինից: Հաճելի զրույցը ռոմանտիկ պատմության սկիզբ կարող է դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի հենց այս նշանները ամռանը կգտնեն իրենց երկրորդ կեսին

Irina Abovyan

Թեստ. Ինչ կարող է պատմել ձեր շրթներկի գույնը ձեր մասին

Irina Abovyan

Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի թույլ կողմերը.

Irina Abovyan

Թեստ․ Այս գանձատուփերից մեկը ձեզ համար կանխատեսում ունի

Irina Abovyan

Ընտրիր կողպեքը որը կցանկանաս բացել

Irina Abovyan

Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 27

Irina Abovyan