Հասարակություն

Բենզինի շուկայում կրկին գնաճ է. որքան է մեկ լիտրի արժեքը

Մեր հանրապետությունում բենզինի գինը շարունակում է բարձր մնալ։ ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ այսօր ՀՀ որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրի արժեքը գերազանցում է 500 դրամը։ Իսկ պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 520-530 դրամով։ Նշենք, որ բենզալցակայաններ կան, որտեղ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 480-490 դրամով։

Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեն եւս բենզինի շուկայում գնաճ է արձանագրել․ օրինակ, 2021 թվականի օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 2.2 և 1.6 տոկոսով։ Իսկ ահա 2021 թվականի օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ հանրապետությունում բենզինի գինը բարձրացել է 47.5, դիզելային վառելիքինը՝ 44.3։

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ աշխարհում սեպտեմբերի 20-ի դրությամբ բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 570 դրամ։ Օրինակ Ռուսաստանում նշված ժամանակահատվածում բենզինի միջին գինը կազմել է 330 դրամ, իսկ Վրաստանում՝ 480 դրամ։

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ինձ հաջողակ համարեցի, երբ վերադարձա հայրենի գյուղ և հիմնեցի առաջին բիզնեսը». շեֆ խոհարար Յուրա Սարգսյան

Irina Abovyan

Ինքնասպանություն՝ Երևանում. տաքսու ուղևորը ավտոմեքենան կայանել է տվել Կիևյան կամրջի վրա և ցած նետվել

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը Հայկուհի Խաչատրյանի բնակարանում է. ինչ է կատարվում

Irina Abovyan

Սեպտեմբերի 28-ի եղանակային կանխատեսումները

Irina Abovyan

Ինքնասպանություն՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի

Irina Abovyan

Շատ հեշտ ու արդյունավետ միջոց կոշիկի ծալքերը վերացնելու համար

Irina Abovyan