Քաղաքականություն

Կանխատեսում էի, որ կապիտուլյանտը այսօր հեզաճկուն պորտապար է պարելու․ Ճիշտ էի․․․Աշոտյանը ՝ Փաշինյանի մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը. «Նիկոլի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային աննկարագրելի թույլ էր։
Ալիևի երեկվա ստերին, մանիպուլյացիաներին, աքլորացած լտկիությանը պատասխանելու, իրականությունը ներկայացնելու, Արցախյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը բացահայտելու փոխարեն մենք ականատեսը եղանք երերուն խոսքի։
Ալիևից հետո նա պարզապես պարտավոր էր նորից տեսագրել իր ուղերձը, իսկ եթե սա նորն է, ապա պատկերացնում եմ, թե ինչ անողնաշարություն էր նախորդ տարբերակը։
Արցախյան պատերազմի հանգամանքների միջազգային հետաքննության պահանջ (ինչի մասին խոսում եմ անցյալ տարվա հոկտեմբերից), Արցախի դեօկուպացիա, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հայկական մշակութային և հոգևոր կոթողների ոչնչացում, պետական մակարդակի քաղաքականության վերածված ադրբեջանական ֆաշիզմ, Թուրքիայի ուղղակի ներգրավում վերջին պատերազմին, Մերձավոր Արևելքից գրոհայիններ…
Ոչ մի խոսք, ոչ մի ծպտուն, ոչ մի փաստարկ։
Դրա փոխարեն՝ «թավշյա հեղափոխություն» և «ժողովրդավար ընտրություններ» և «խաղաղության դարաշրջան»։
Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը։ Խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը։
և այսքանից հետո ձեզ թվում է, որ աշխարհում մեզ հարգո՞ւմ են կամ պիտի հարգե՞ն։
Երեկ կանխատեսում էի, որ կապիտուլյանտը այսօր հեզաճկուն պորտապար է պարելու։ Ճիշտ էի»։

Կարդացեք նաեվ

Սոլովյովի ապտակը Ալիևին.Դե ինչ, պարոն Ալիև, հասկացար, թե ինչ կլինի հետագա սանձարձակ պահվածքի դեպքում

Irina Abovyan

Ո՞վ կկանգնեցնի Ադրբեջանի էքսպանսիան

Irina Abovyan

Կոչ եմ անում էս ելույթի հեղինակը Կառավարությունից պահանջի անհապաղ հեռանալ

Irina Abovyan

Մեր եղբայրների շիրիմների վրա տոնախմբություն անողները պատասխան են տալու. զոհվածի քույր

Irina Abovyan

Գորբաչովը շոկային փաստ է հրապարակել․Արցախի մասին մի գաղտնիք բացեմ

Irina Abovyan

Արցախի ճակատագիրն է որոշվում հենց հիմա, հայեր: ԽԵԼԱՑԻ ԳՈՐԾԵԼ Է ՊԵՏՔ․

Irina Abovyan