Եփովի կրեմը հաճախ է օգտագործվում զանազան թխվածքներ պատրաստելիս: Նման կրեմի բաղադրության մեջ մեծ քանակությամբ ալյուր կա, ինչը այնքան էլ լավ չէ:
Դիտեք նաև՝
Առաջարկում ենք առանց ալյուրի ու կրախմալի եփովի կրեմի բաղադրատոմս, որը ստացվում է շատ նուրբ ու անուշաբույր:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ձու՝ 1–2 հատ
- շաքարավազ՝ 150 գ
- վանիլի շաքար՝ 1թ.գ.
- կաթ՝ 100 մլ
- կարագ՝ 120գ
Պատրաստման եղանակ.
Եթե ձուն խոշոր է, 1 հատը բավական կլինի: Հարել այն շաքարավազի և վանիլի շաքարի հետ միասին: Հարել այնքան, որ լուծվի շաքարավազը:
Կաթը տաքացնել մինչ 35–40 ջերմաստիճանի, աստիճանաբար ավելացնել ձվային խառնուրդը՝ անդադար խառնելով:
Չդադարեցնելով խառնելը՝ եփել զանգվածը մինչ խտանալը: Այնուհետև ավելացնել փափկած կարագը՝ կտրատած խորանարդիկների, խառնել, որ այն ամբողջությամբ լուծվի:
Թողնել, որ սառի: Իսկ որպեսզի մինչ այդ կրեմի մակերեսը չչորանա, ծածկել սննդային տոպրակով:
Բարի ախորժակ: