Քաղաքականություն

Մենք դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:

«Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որը անվանել ենք հինգի կամ վեցի հարթակ: Ներկայում այս նախագծի հետ կապված դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս համատեքստում մենք նախատեսում ենք նաև որոշ քայլեր ձեռնարկել»,- նշել է Էրդողանը:

Նրա խոսքով, այս հարցը լինելու է այն հարցերի շարքում, որոնք ինքը նախատեսում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ ամսվա վերջին: Այսպիսով, թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան»,-ասել է Էրդողանը:

Կարդացեք նաեվ

Վեճ` ԱԺ նախագահի ու լրագրողի միջև. «Ոնց որ էլի «SMS» ստացաք, բա հարցը չեք տալի՞ս

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես կարող են խորհրդարանում հասնել Փաշինյանի պաշտոնանկությանը. մանրամասներ

Irina Abovyan

Իմ ողբերգությունը երեխայիս հիվանդությունն է․ Չեմ կարողանում լիաթոք ծիծաղել․ Ջուլիետա Ստեփանյան

Irina Abovyan

7-ից 12 տարի ազատազրկում. դատախազը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացությունը

Irina Abovyan

ՊՆ նախկին փոխնախարար Մակար Ղամբարյանը հրավիրվել է ԱԱԾ ու հարցաքննվել

Irina Abovyan

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պիտի դուրս գան սատանայի դեմ․ Սարգիս Ավետիսյան

Irina Abovyan