Հասարակություն

Կարմիր Շուկայում վարորդը 14-ամյա երեք պատանու է վրաերթի ենթարկել. որոշ ժամանակ անց գտել են նրա՝ ծառից կախված դին

📌Այսօր`սեպտեմբերի 21-ին, ժամը 14։09-ին, ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասումհաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 35-ամյա բնակիչ Վ.Ա.-ն, իր վարած «Վոլկսվագեն» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխայի։Անմիջապես դեպքի վայր մեկնած ՆԳՆ Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Կարմիր Շուկա գյուղում երթևեկելու ժամանակ, Վ.Ա.-ի մեքենայի մեջ դեռևս չպարզված հանգամանքներում, նախ պայթյուն է առաջացել, ինչի հետևանքով նա խուճապի է մատնվել և վրաերթի ենթարկել Կ.Շուկա համայնքի 14 տարեկան երեք պատանիների։Այնուհետև վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը` բախվել է դիմացից ընթացող «Օպել Աստրա» ավտոմեքենային, ապա դիմել փախուստի:Վրաերթից տուժած երեխաները շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են Արևիկ մանկական բուժմիավորում։ Նրանց առողջական վիճակը բավարար է։ԼՐԱՑՈՒՄԺամը 15։40-ին, Կ.Շուկա համայնքի տարածքում հայտնաբերվել է վարորդ Վ.Ա.-ի դին` ծառից կախված վիճակում։ Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։

Կարդացեք նաեվ

Տղամարդը հայհոյել ու հարվածել է «Հայփոստի» հղի աշխատակցուհուն (Տեսանյութ)

Irina Abovyan

Ռոնալդուն հայկական արտադրության հուդիով է ներկայացել ԱՄԷ-ի նախագահի հետ հանդիպմանը

Irina Abovyan

Շատ են եղել ժամանակներ երբ ըն կել եմ, չեմ ուզեցել ապրել, բայց пւժ եմ գտել և ոտքի եմ կանգնել

Irina Abovyan

Քովիդով պացիենտներին սպասարկող ԲԿ-ներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան

Irina Abovyan

Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա աղջիկն ապաքինվել է. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երևանում․ Opel-ի 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ճանապարհի ցուցանակն ու մխրճվել խանութի մեջ

Irina Abovyan