Արդյո՞ք գիտեիք, որ սիրտը մյուս օրգաններից շուտ է ծերանում: Հենց այդ պատճառով էլ սրտի առողջությանը պետք է հատուկ ուշադրություն դարձնել:
Մեր օրգանիզմի շարժիչի վրա մեծ ազդեցություն են ունենում վնասակար սովորությունները, սթրեսն ու հանգստի պակասը: Սրտաբանները հորդորում են վերանայել սննդակարգը՝ սրտին չվնասելու համար:
Դիտեք նաև՝
Ահա թե մթերքի որ տեսակներն են բացասական ազդեցություն թողնում մեր գլխավոր օրգանի վրա
Աղ

Աղը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի գոյացմանը, արգելակում նիհարելու գործընթացը, վնասում սրտանոթային համակարգը, երիկամները և վատացնում ուղեղի աշխատանքը: Բժիշկները խորհուրդ են տալիս օրական օգտագործել առավելագույնը 1թ.գ. աղ:
Կարտոֆիլ ֆրի

Բազմաթիվ ուսումնասիրություններին համաձայն՝ ֆրին վնասում է սիրտը: Բացի այդ, դրա հաճախակի օգտագործումը առաջացնում է հիպերտոնիա, սրտի կաթված:
Քաղցր ջուր և խանութից գնված հյութեր

Պարունակելով մեծ քանակությանբ շաքարավազ՝ գազավորված և ոչ գազավորված քացղր հյութերը բարձրացնում են ճնշումը և մեծացնում սրտի վրա ծանրաբեռնվածությունը:
Ալկոհոլ

Ալկոհոլը կարող է մնալ օրգանիզմում 6-7 ժամ: Այդ ընթացքում վատանում է սրտի աշխատանքը. արագանում է զարկերակը, բջիջները քիչ թթվածին են ստանում, արյունը խտանում է, ինչի հետևանքով թրաքում են արյունատար անոթները:
Ահա մթերքի ևս մի քանի տեսակ, որոնց քանակը պետք է խիստ սահմանափակել՝ սրտի առողջությունը պահպանելու համար.
- կարմիր միս

- ապխտած մթերք

- շաքարավազ

- փքաբլիթներ

- մարգարին

- արագ պատրաստվող լապշա
