Tert.am Life––ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգիչ Հայկոն գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Մեր տեղեկություններով` երգիչը վարակվել է COVID-19-ով։ Հիվանդությունը ծանր է անդրադարձել նրա առողջական վիճակի վրա։
Քիչ առաջ դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Ինստագրամի իր էջի Սթորի բաժնում հրապարակել է Հայկոյի լուսանկարն ու գրել․ «Ախպեր ջան, աղոթում ենք քո համար, չհանձնվես»։
