Հասարակություն

Պարեկային ծառայողները իրականացրել են «9-ը՝ ուտես փղի.. » օպերացիան. կեղծ 9-ներով KIA-ն տեղափոխվեց «պլաշչադկա»

Պարեկային ծառայողները իրականացրել են «9-ը՝ ուտես փղի.. » օպերացիան. կեղծ 9-ներով KIA-ն տեղափոխվեց «պլաշչադկա»

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանութան պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի կարգադրությամբ իրականացվել է «9-ը՝  ուտես փղի..» հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության պարեկային ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ KIA մակնիշի 999 99 99 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մայրաքաղաքում՝ հիմնականում գիշերային ժամերին, շրջում է նշված ավտոմեքենայով, երբեմն չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները:

Այսօր պարեկային ծառայության Երևանի գնդի  3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանը Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում նկատում են օրինախախտ «հերոսին» ու վայրկյաններ անց KIA-ն տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք՝ ժողովրդին հայտնի նախկին «փոսի գաի»:

Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվում է, որ պարեկային ծառայությունում ստացած տեղեկությունը հավաստի է՝ ավտոմեքենայի համարանիշները կեղծ են, նրա վրա պետք է լինեին 99 MR 969 համարանիշները, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Ռոբերտ Իսկանդարյանի անվամբ:

Այստեղ են ասում՝ աշխարհ կանգնի, իջնող կա:

Կարդացեք նաեվ

Բուհերի հեռավար կրթության անցում, դպրոցական արձակուրդների երկարացում. Նախարարության առաջարկը

Irina Abovyan

«Չեպե ա, որն ամբողջ կյանքում չես կարա մաքրես». կյանքը գերությունից վերադառնալուց հետո (Տեսանյութ)

Irina Abovyan

Զինավանի արհեստանոցում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում. ՔԿ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շարժումը նոր թափ է հաղորդում. Արսեն Գրիգորյան՝ Մրո

Irina Abovyan

Այ այսպես են հասարակ ծաղիկի առաքիչին բերման ենթարկում, որը մի քանի րոպե երկրորդ գիծ է կանգնել

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենտրոնի բնակարաններից մեկում դասախոս է ինքնասպան եղել. ինչն է պատճառը

Irina Abovyan