Շատ ափսոս, որ անկախության օրվա մասին դիս կուրսը պետականության նկատմամբ
պարտքը թողած դարձավ հերթական մատուցումը Հայաստանը մերժողների զո հասեղանին, ու հիմա նրանք անվճար հրճվում են մեր փնթի և գծում
մտավարժանքների տեսարանով, շատ նման այն տեսարանին, ուր մեկը աղոթում է եկեղեցում իր երկրի խաղաղությունը ամրապնդող հույսով, մյուսը ճիշտ այդ պահին խաչակնքելով նրա գրպանն է մտնում: Էդքան անհնար է պատկերացնել անկախության օր առանց տր նգի, առանց կու րծք
ծե ծոցի, որն էդպես էլ դուրս չեկավ, թե բա գիտեք ինչ է հայրենիքը տկարամիտ ձևակերպումից: Այդքան դժ վար է անկախության օրը ընկալել որպես մեր տղաների հի շատակի օր, որպես ռեքվիեմ և մեր դեմ իրագործած ջի հադական պատ երազմի ծա նր գին, վճարված հենց մեր ապրելու իրավունքի դիմաց: Ու ընդհանրապես, ինչն է խանգարում
համազգային կարգով պարզ խոնարհվելուն այն նա հատակության խորանի առաջ, առանց որի անգամ այս ճղ ճիմ լեզվակռ իվը չէր լինի մեր պետականության պատգամը բթացնող՝ չհաշված էդպես էլ ուշքի չեկող ներհայաստանյան խոհեմությունը: Բա ուր
կորան ներքաղաքական առևտրում սով և աղքատություն քարոզողները, փլուզվող երկրի շքերթին պատրաստվողները, թե փոխվել է միայն քարոզի բրենդն ու հիմա պետականության գենն են մսաղաց հրում, էն էլ մեզ շրջապատող բո րենիների հրճվանքի սեղանին… Նվեր Մնացականյան. Տեսանյութը՝ ստորև.