Վերլուծաբան Նաիրի Հոխիկյանն իր էջում գրում է.
ՀՀ վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին մեկնել է Բաթում քաղաք’ այնտեղ Վրաստանի վարչապետի հետ ոչ պաշտոնական հանդիպում ունենալու պատրվակով։ Իրականում խոսվում է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հատուկ ներկայացուցչի
գաղտնի հանդիպման մասին, որի ժամանակ քննարկվել են դեռևս 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածության և գործարքի հարցեր։ ՀՀ քաղաքական իշխանությունը ներքին խողովակներով հերքում էր դա, սակայն այսօր Թուրքիայի նախագահը բաց տեքստով հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանը առաջարկել է հանդիպել ու քն նարկել
համագործակցության հարցեր։ Ռեջեփ Էրդողանը տվել է Վրաստանի վարչապետի անունը’ խնայելով ՀՀ վարչապետին։ Որ հայ հանրությունը դեռևս չիմանա, թե կոնկրետ ում հետ է հանդիպել Նիկոլ Փաշինյանը և ինչ է քնն արկել։ Էրդողանը դեռևս չի ասել մանրամասներ, սակայն վստահաբար կասի, երբ
Փաշինյանից ստանա այն, ինչ խոստացվել է 2019-ի հունվարին։ Երբ ամիսներ անընդմեջ պնդում էի, որ Փաշինյանը ձգտում է ռուսական ներկայությունը փոխել թուրքականով, ապացուցվում է օր օրի։ Էրդողանը, բնականաբար, կարող էր լռել հանդիպման և քն նարկման մասին,
սակայն հատուկ է բացահայտել որոշ փաստեր’ մեծացնելով ճն շումը և շան տաժը ՀՀ քաղաքական իշխանության հանդեպ։ Դա թուրքական մարտավարության անբաժան մաս է’ փողով, ժպիտով և խոստումներով պայմանավորվել դա վաճանության մասին, հետո շան տաժով ստանալ ավելին և զ ոհել դա վաճանին։