Քաղաքականություն

Ադրբեջանական կողմը վերադարձրել է ՀՀ 2 քաղաքացիներին․ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է Գորիս-Որոտան ճանապարհահատվածում անհետացած անձանց: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։

«Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Բրյուսե՞լ, թե՞ Դուշանբե 2. ի՞նչ է այս անգամ պայմանավորվել Փաշինյանը փակ դռների հետևում

Irina Abovyan

Արշակ Կարապետյանը նախարարի պաշտոնից ազատվել է Ադրբեջանի՞ պահանջով

Irina Abovyan

Թքում են երեսին, ասում է անձրև է գալիս․ Բաղդասարովը ստորացրեց Ալիևին

Irina Abovyan

Ռուսաստանը ընդունեց մեխքը, նրանք լուրջ սխալներ են թույլ տվել …

Irina Abovyan

Այսօր Իջևանից քաղաքացիները երթով կգան դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան

Irina Abovyan

Ինչու էր կնգադ բունկեռ ուղարկել Նիքոլ․ Պետրոսյանը՝ Փաշինյանին

Irina Abovyan