Հասարակություն

Շղթայական ավտովթար ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com – ը, ժամը 05:30-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել է  ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված  31-ամյա Արթուր Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիք Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված  ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենային և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով  2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է Infiniti-ի վարորդի  և վիրավորների ինքնությունը:

Կարդացեք նաեվ

Արաբական թերակղզուց տաք հոսանքներ կներթափանցեն․ ջերմաստիճանը +41-ի կհասնի

Irina Abovyan

Զինված, ավազակային հարձակում Երևանում․ Գայի պողոտայում թալանել են ինտերնետ ակումբը․ ժամանել է Երևանի քրեականի պետը

Irina Abovyan

Երևանի որոշ հասցեներում փետրվարի 7-ին լույս չի լինի

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները կալանավորված ընդդիմադիրների լուսանկարները փակցրին ՄԱԿ-ի գրասենյակի ճաղավանդակներին

Irina Abovyan

Աշոտ Փաշինյանին գովերգող երիտասարդը պարգևատրվել է

Irina Abovyan

 Լարվածությունը պահպանվում է․ ինչ իրավիճակ է սահմանին

Irina Abovyan