Քաղաքականություն

ՌԴ ՊՆ-ն հաստատել է․ ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը

Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում հայկական դիրքերը գնդակոծվել են 3 անգամ․ հայկական կողմից կա 2 վիրավոր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«2021 թ. սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի երեք գնդակոծություն: Հայկական կողմի տեղեկատվության համաձայն՝ կրակը եղել է Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։ Գնդակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների երկու զինծառայող: Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից քննություն է անցկացվում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։

Հիշեցնենք, որ ԱՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:

Կարդացեք նաեվ

Հարձակվել են Փաշինյանի վրա

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ նախկին նախագահը՝ իրեն բերման ենթարկելու մասին

Irina Abovyan

Հայտնի է՝ ինչու էր Հակոբ Սիմիդյանը իրեն տարօրինակ ծիծաղում ամբիոնի մոտ

Irina Abovyan

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները պարզում սպիտակ դրոշը

Irina Abovyan

Պատրոն դավոն ումի՞ց է գնել և վերավաճառել Երևանի կրկեսը…

Irina Abovyan

Հայկոն սարսափելի բան պատմեց

Irina Abovyan