Քաղաքականություն

Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը. Ալեն Սիմոնյան

Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած միջադեպին:

«Ապարդյուն գործ է, որն ավելի շատ միտված է մարդկանց նյարդայնացնելու, մարդկանց հույզերի վրա ազդելու, բայց չի ստացվելու», – ասաց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը նշեց, թե որևէ տեղեկություն չունի՝ շարունակվում են արդյոք Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ բանակցությունները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանիցները կանգնեցրել էին հայկական ավտոբուսը, որը տեղափոխում էր արցախցի երեխաների։

Նրանք պոկել էին ավտոբուսի վրա փակցված Արցախի դրոշով նկարը և երեխաներին ասել՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, հասկանալի՞ է»:

Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիներն կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց, գումար գանձում եւ հետո միայն թողնում  ճանապարհը շարունակել։ 3 օր առաջ էլ ադրբեջանցիները ձերբակալել էին երկու իրանցի վարորդի։ Իսկ երեկ ադրբեջանցիները կանգնեցրել էին զինվորներին հաց հասցնող մեքենան։ Մեքենան շարունակել էր ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ։

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Էրդողանի Քաղցկեղի Ֆոնին, Աշխարը Ալիևին ճանաչեց Ագրեսոր

Irina Abovyan

Քոչարյանի կոշտ ապտակը բոլորին․ ինչ է նշանակում այս ամենը

Irina Abovyan

ՀՐԱՏԱՊ. Զորի Բալայանի հզոր նամակը, 44-օրյա պատերազմից մինչև…

Irina Abovyan

Նիկոլնա Բզբզացել, որ Ռուս Թուրքական Պատերազմը սկսի

Irina Abovyan

Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագործ է, քան փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն. Իշխանյան

Irina Abovyan

Օդանավակայանում Պատահածի Շոկային Բացահայտումը.Խուզարկել են Ինքնաթիռը

Irina Abovyan