Քաղաքականություն

Լավ լուր. Մհեր Արմենիայի «Ազգի ձայն» կուսակցությունը չի միանա վարչապետի հրաժարականի պահանջին

Երգիչ, իրեն նաև քաղաքական գործիչ հռչակած Մհեր Արմենիայի «Ազգի ձայն» կուսակցության ֆեյսբուքյան էջը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ չեն միանա կեղծ օրակարգով հանդես եկող ու վարչապետի հրաժարականի պահանջի տակ հանդես եկող կեղծ քաղաքական ուժերին:

««Ազգի ձայն» կուսակցությունը չի միանա կեղծ օրակարգերով հանդես եկող որեւէ քաղաքական ուժի, որը վարչապետի հրաժարականի պահանջի անվան տակ կփորձի երկիրը տանել ցնցումների, քանզի դա ոչ պետականամետ քաղաքական ուժերի գործելաոճն է»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ «Ազգի ձայն» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետությանը ՀԱՊԿ-ի նախագահությունն ստանձնելու կապակցությամբ:

Հիշեցնենք՝ Մհեր Արմենիան ամիսներ առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է կուսակցություն հիմնադրել եւ մասնակցել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա նշել էր, որ ցանկություն ունի ինչ-որ գեղեցիկ գույն մտցնել մեր այսօրվա առօրյայի մեջ և փորձել ինչ-որ ձևով պետականաշինության մեջ մասնակից լինել: Ամիսների ընթացքում Մհերը վստահորեն պնդում էր, որ հաղթելու են: Ապրիլի 21-ին էլ նա հրավիրել էր իր կուսակցության հիմնադիր համագումարին մասնակցելու: Հրավերին արձագանքած լրագրողները, սակայն, հասնելով նշված վայր, անակնկալի էին եկել՝ արձանագրելով, որ ընդարձակ դահլիճում ներկա է ընդամենը 15-17 հոգի:

Ավելի ուշ, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր ընտրություններին մասնակից կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցուցակը, որոնք սահմանված ժամկետում ԿԸՀ գրանցման համար փաստաթղթեր էին ներկայացրել, նրանց հրապարակած ցուցակում բացակայում էր երգիչ և իրեն նաև քաղաքական գործիչ հռչակած Մհեր Արմենիայի (Մհեր Մեսրոպյան) «Ազգի ձայնը» կուսակցության անունը, այնինչ լրագրողները արձանագրել էին, որ Մհերը ներկայացել էր ԿԸՀ:

Դրանից հետո Մհեր Արմենիայի հետ տևական ժամանակ կապ հաստատել չէր հաջողովում՝ պարզելու համար պատճառները, թե ինչո՞ւ այդպես էլ նրանք չմասնակցեցին ընտրություններին:

Կարդացեք նաեվ

Պետական դավաճանության դեպք․ սպան 1400 դոլարով գաղտնի տեղեկություններ է հաղորդել թշնամուն (տեսանյութ)

Irina Abovyan

Ո՞վ է սնուցում այսպիսի գաղափարներ Փաշինյանին. նա պետք է մինչև վերջ անկեղծ լինի ու ասի. Նորիկյան

Irina Abovyan

Արտաշես Գեղամյանը՝ Փաշինյանի, Շառլ Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպման մասին. ՈՒՂԻՂ

Irina Abovyan

Հայտնի են դարձել 2022 թվականի Վանգայի մարգարեությունների վերաբերյալ բացառիկ մանրամասներ

Irina Abovyan

Մեր պետության անվտանգությունը բարձր է ամեն ինչից․Լևոն Շիրինյան

Irina Abovyan

Ինչպես են «Առուշ Առուշանյան»-ի շտաբում տոնում հաղթանակը

Irina Abovyan