Քաղաքականություն

Րոպեներ առաջ տրված պարգևավճարներից «Հայաստան» խմբակցությունը հրաժարվելու է․ կա՛մ հետ կուղարկենք բյուջե, կա՛մ սահմանամերձ բնակավայրերում ծրագիր կիրականացնենք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Մեր երկրում անվտանգության ճգնաժամը հաղթահարված չէ և ունենում է նորանոր դրսևորումներ։ Այս մասին Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Շաբաթվա կարևոր թեման Գորիս-Կապան ռազմավարական ճանապարհին Ադրբեջանի կողմից ոստիկանական անցակետի տեղադրումն էր։ Մենք պահանջել ենք, որ  ԱԱԾ տնօրենը և պաշտպանության նախարարը գան ԱԺ, տեղի ունենա փակ նիստ և այդ թեմայով քննարկում։ Շաբաթը ավարտվում է և, չնայած կար համաձայնություն իշխող խմբակցության կողմից, բայց այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել»։

Սաղաթելյանը նշեց, որ իշխանություններն ի վիճակի չեն սպասարկելու ՀՀ շահերը և հարցի լուծման փոխարեն հայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են, որը պետական դավաճանության դասական օրինակ է։

«Քիչ առաջ տեղեկացանք, որ առանց մեր իմացության՝ ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, ստացել են պարգևավճար։ Շատ մանրամասներ չգիտենք, որովհետեւ րոպեներ առաջ է տեղի ունեցել, ենթադրում ենք, որ անկախության տոնին է նվիրված»։

Սաղաթելյանը շեշտեց, որ դա անընդունելի է իրենց համար։

««Հայաստան» խմբակցության անունից հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից մենք չենք օգտվելու։ Դա անընդունելի և դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, պետական պաշտոնյաները շարունակում են ստանալ պարգևավճաներ։ Այդ գումարները կա՛մ կվերադարձնենք պետական բյուջե, կա՛մ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում կիրականացնենք որևէ ծրագիր։ Առհասարակ պարգևատրման ինստիտուտի հետ կապված պատրաստվում ենք բողոք ներկայացնել ՍԴ, քանի որ առանց չափորոշիչների պարգևատրումներ իրականացնելը ապօրինի գործընթաց է» – ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Հրատապ՝ Հայաստանում ծվարած գործակալական ցանցը բացահայտված է, Հայտնի է ով է եղել պարագլուխը

Irina Abovyan

Այո՛, քաղաքացին տուգանքի մատերիալ չէ. Փաշինյան

Irina Abovyan

Սարգսյանի թիմը Քոչարյանին պատերազմ է հայտարարել․ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԸ ԾԱՆՐ Է ԼԻՆԵԼՈՒ

Irina Abovyan

Ինչ դավաճանությամբ հանձնեցին Հադրութը, նույնկերպ էլ պիտի վերադարձնեն․ խաղաղություն մուրալ չի կարելի

Irina Abovyan

Դիմակավորված անձինք բերման են ենթարկել Սայաթ Շիրինյանին

Irina Abovyan

Գնամ ու՞մ միանամ, ինչի՞ համար. 30 տարի թող Արցախը փրկեին, էս օրը չգցեին. Հարցախույզ

Irina Abovyan