Քաղաքականություն

Այժմ ես «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի համակիրներից եմ և շարունակելու եմ պայքարս իմ առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի կողքին. Անահիտ Մութաֆյանը պարզաբանում է

Էլ նյարդերս չեն դիմանում։ Լավ, մարդ ինչքա՞ն պիտի մտքից կաղ լինի, որ ինձ մեղադրի թիմից հեռանալու կամ հիասթափվելու մեջ։ Ուրեմն լսեք մտքից կաղ և 0 սկզբունքայնությամբ մարդիկ, որոնք իրենց《խելքով》փորձում են գրառումներս ներկայացնել որպես հիասթափություն կամ ուրիշ երանգավորում տան։ Իմ կյանքում ինձ համար առաջնային է իմ սկզբունքը և իմ ճշմարտությունը։ Որքան էլ նեղվեմ ինչ որ երևույթից, որի համար կռիվ եմ տվել՝ հրապարակայնորեն հաստատ չեմ բարձրաձայնի, զուտ իմ սկզբունքը պահելու համար։ Այժմ չեմ ուզում մեկնաբանել գրառումս, որը մեծ աղմուկ է բարձրացրել իշխանական թևում, քանզի չեմ սիրում մանրանալ և բացատրություններ տալ։ Կլռեի, ինչպես լռել եմ երեք տարի իշխանական սպասավորների զրպարտանքների դեպքում, եթե կասկածի տակ չդրվեր սկզբունքս։ Մտել եմ պայքարի մեջ 2018֊ի մարտի վերջից, պայքարում էի չարիքի դեմ, պայքարս շարունակել եմ Նախագահ Քոչարյանի ազատության համար, եղել եմ նրա թիմում, բայց ոչ որպես վճարվող աշխատող, քանի որ պայքարի համար վճարվելը միշտ համարել եմ անբարոյականություն, 2021֊ի մայիս֊հունիս ամիսներին եղել եմ 《ՀԱՅԱՍՏԱՆ》դաշինքի ակտիվ քարոզիչներից, այժմ ես 《ՀԱՅԱՍՏԱՆ》դաշինքի համակիրներից եմ և շարունակելու եմ պայքարս իմ առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Հ.Գ. Հասկանալի է, որ Չորրորդ իշխանություն թերթոնակայքիկի ղեկավարությունն ու սեփականատերերը սովոր են գումարով պայքարողների, վառ օրինակ 《Մարտի 1֊ի》 զոհերի իրավահաջորդները, որոնք պայքարում էին հանուն գումարների, բայց թող ականջներին օղ անեն, Քոչարյանի կողքին համախմբումը երբեք չի եղել ու չի լինի հանուն գումարի։ Քոչարյանը մեզ համար քայլող պետականություն է, իսկ մեզ նման մարդիկ պետականությունը չեն վաճառում։

Կարդացեք նաեվ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են հակառակորդի զրահատեխնիկան. «Զինուժ մեդիա»-ի տեսանյութը

Irina Abovyan

«Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրք

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ նիստում անդրադարձ է եղել ադրբեջանական զորքերի ՀՀ ներխուժմանը. Արարատ Միրզոյան

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից և հիմա ուղիղ եթերում է

Irina Abovyan

Դատաɲանը կառգրավի Sիգրան Աɲզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբեɲգի 8 մլն ֆունտ ստեɲլինգ աɲժոηությամբ բնակաɲանը

Irina Abovyan

Շտապ՝ Դիմակը պատռվեց հիմա կասեմ բոլոր ստերը ինչ որ կա. Սեվակը Նայրի Հոխիկյանի մասին…

Irina Abovyan