Խոհանոց

«Ամենախելացի» և ամենահամեղ կարկանդակը

Այս կարկանդակի բաղադրատոմսն յուրահատուկ է նրանով, որ խմորի բոլոր բաղադրիչները խառնելուց հետո, այն պետք է ծորացող լինի, ինչը բնորոշ չէ կարկանդակների համար նախատեսված խմորին։ Ջեռոցում հայտնվելուց հետո խմորը կդառնա փափուկ և նուրբ։

Դիտեք նաև՝

Բաղադրիչներ՝

2 բաժակ տաք կաթ,

4 հավկիթ,

1 ճ/գ ջուր,

125գ․ սերուցքային կարագ,

115գ․ ալյուր,

վանիլ՝ ըստ ճաշակի։

Նախ պետք է առանձին տարաներում առանձնացնել դեղնուցները սպիտակուցներից։ Սպիտակուցներին մի պտղունց աղ հավելել և հարել այնքան, որ փրփուր ստացվի։ Դեղնուցները հարել շաքարավազի և ջրի հետ, հավելել հալեցված սերուցքային կարագ, խառնել և ալյուր ավելացնել։

Խմորին հավելել տաք կաթը։ Այն մաս առ մաս հավելելով՝ խառնուրդը լավ խառնել, մինչև միատարր զանգված կստացվի։ Դրանից հետո դանդաղորեն ավելացնել սպիտակուցները՝ խառնուրդին խառնելով։ Խմորը պետք է ծորուն լինի․ լավ խառնել։

Թխելու համար նախատեսված տարային բուսական յուղ քսել և ալյուր շաղ տալ, ջեռոցը տաքացնել 180 աստիճանի ներքո։ Կարկանդակը թխել 1 ժամ։

Թողնել, որ սառչի, ապա այն մասերի բաժանել և մատուցել։

Կարդացեք նաեվ

#Նախաճաշ երեք բաղադրիչներով

Irina Abovyan

Պատրաստում ենք հավով շատ պարզ և համեղ աղցան

Irina Abovyan

Այս պարզ և շատ համեղ թխվածքը պատրաստ կլինի ընդամենը մի քանի րոպեում

Irina Abovyan

Կարտոֆիլ աղացած մսով։Շատ համեղ ուտեստ։

Irina Abovyan

Կոտլետ՝ առանց մսի. յուրահատուկ բաղադրատոմս

Irina Abovyan

#աղցան Համեղ, վիտամիններով հարուստ աղցան, տավարի մսով, բանջարեղենով.Տեքստային վրիպում տեսանյութում 🙈

Irina Abovyan