Հասարակություն

Կրծքավանդակին հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա տղամարդը. հայտնաբերվել է Lexus-ն ու գրիչ-հրազենը

Երեւանում, սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Խաչատրյանն է, ով, ըստ բժիշկների, ի վիճակի չէ կատարվածի մասին այդ պահին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է բժիշկներին, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական, այնուհետև բացատրական աշխատանքներ, պարզել են դեպքի հանգամանքները, և նույն օրը, ժամը 17։40-ին ինքնակամ ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 43-ամյա Մանվել Մելիքյանը, ով հայտնել է, որ 15։00-ի սահմաններում Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում իր կողմից շահագործվող Lexus մակնիշի 050 ՍՕ 05 համարանիշի ավտոմեքենայի սրահում Գ. Խաչատրյանը, ով իր ընկերն է, իր մոտ եղած գրիչ-հրազենով անզգուշաբար կրակել և մարմնական վնասվածք է պատճառել ինքն իրեն։  Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ Մ. Մելիքյանը, որպես կասկածյալ, ձերբակալվել է։ Ոստիկանները հայտնաբերել են Lexus մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև գրիչ-հրազենը։

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Ես իմ տունը շատ եմ սիրում Աստծուն շնորհակալ եմ, որ արդարություն կա․Լուսյա Հակոբյանը լավ լուր է հայտնում

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե բանիմաց մարդիկ ամբոխին չառաջնորդեն, մարտի 1-ի կրկնվելու վտանգ կա. Աննա Էլբակյան

Irina Abovyan

Կրակոցներ կան, բայց մարտական ոգին բարձր է. իրավիճակը՝ հարավային սահմանագոտում

Irina Abovyan

Ծառայության ժամանակ մի աղջկա հետ էի Ֆեյսբուքով խոսում…մի անգամ ասաց… Արմեն Քոչարյան

Irina Abovyan

Ճանաչենք մեր հերոսներին… 19-ամյա Էդմոնը 1 ամիս առաջ էր արձակուրդ եկել՝ քրոջ հարսանիքին մասնակցելու

Irina Abovyan

Մանրամասներ՝ ՌԴ-ում չորս հոգանոց ընտանիքի սպանությունից (Տեսանյութ)

Irina Abovyan