Հասարակություն

Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում. Ավանեսյան

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ քննարկմամբ: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ վիճակում է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք «մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում»: Նախարարը նշեց նաև, որ  այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը:

«Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319 է, զբաղված է 289-ը: Հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստում չեն ստացել», – նշեց Ավանեսյանը: Նախարարի համոզմամբ՝ համավարակը հաղթահարելու գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է:

Ավանեսյանն անդրադարձավ նաև հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնող պահանջին՝ նշելով, որ կանոնը գործելու է բոլորի համար:

Սուրեն Պապիկյանն էլ նկատեց, որ հանրության մեջ նշվում է, թե պետական պաշտոնյաների մասին կետ չկա:

Նախարարն ասաց, որ պետական ապարատի աշխատակիցները, քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, ակտիվ պատվաստվում են, ու այս պահին պետական ապարատում պատվաստումների թիվը հասնում է 70 տոկոսից բարձր ցուցանիշի:

Փոխվարչապետն ասաց, որ Հայաստանը թե՛ աշխարհի, թե՛ տարածաշրջանի մասշտաբով առաջնային տեղ չունի պատվաստված քաղաքացիների թվով:

«Սա խիստ մտահոգիչ է, մենք հայտնվում ենք տարբեր կարմիր «զոնաներում», որի արդյունքում ավելի քիչ թվով զբոսաշրջիկներ են գալու Հայաստան, ավելի քիչ թվով ՀՀ քաղաքացիներ կարող են հեշտությամբ լինեն տարբեր երկրներում: Իմ կոչն է՝ հնարավոինս արագ պատվաստվել», – ասաց Պապիկյանը:

Կարդացեք նաեվ

Վրաերթ Երևանում. առաջինը օգնության է հասել Արսեն Թորոսյանը

Irina Abovyan

Սպաները փախել են, որդիս ու մյուսները դավաճանության արդյունքում ձորակում են մնացել․ զոհվածի ծնող

Irina Abovyan

Ադրբեջանը կրակ է բացել Կութի մարտական դիրքի ուղղությամբ. զինծառայողը վիրավորվել է բազկի հատվածից

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազաբալոնների փորձարկման կայաններում իսկական քաոս է․ հերթերը ձգվում են մինչև 2024 թվական

Irina Abovyan

Ջրհորն ընկած 5-ամյա տղային փրկելու ուղղությամբ աշխատանքները չեն դադարում

Irina Abovyan

Երևանում Mercedes Evacuator-ը բախվել է կայանված Mercedes-ին, Opel-ին և Honda-ին

Irina Abovyan