Խոհանոց

Տան պայմաններում պատրաստվող հրաշալի տորթ, որն այնքան հեշտ է պատրաստել

Հայտնի ու տարածված այս մթերքների միջոցով կարելի է ստանալ հրաշալի տորթ, որն իր շքեղ տեսքով ու հրաշալի համով գոհության զգացողություն կպարգևի համտեսողներին:

Նախօրոք իրա խառնված բոլոր չոր բաղադրիչները մի ամանի մեջ հավաքել: Հավկիթն ու կաթը հարել՝ հասցնելով համասեռության: Այս մասսային քիչ-քիչ ավելացնել չոր մասսան՝ չդադարելով խառնելը:

Ի վերջո ստացվում է կրեմային թանձրության խմորային մասսա, որը համաչափ պետք է տարածել հնարավորինս լայն ու տարողունակ տարայի մեջ: Թխելուց հետո հանել, հեռացնել սննդային թաղանթը, կողքային մասերը դանակով հեռացնել, ընդհանուր շերտը երկու հավասար մասերի բաժանել ու թողնել սառելու:

Կրեմային պինդ զանգված կարելի է ստանալ սենյակային ջերմաստիճանի բերված ու լավ հարված կարագի և մեկ տուփ խտացրած կաթի միախառնումից:

Կրեմային մասսայով նախ միավորել արդեն բավականաչափ սառած շերտերը, ապա պատել ընդհանուր մակերեսը նախ կրեմով, ապա տորթի շերտերից հեռացված կողքերի փշրանքներով:

Տորթը պատել ընդեղենի պարունակող շոկոլադային լուծույթով, որը նախօրոք պետք է հալեցնել տաք կաթի մեջ:

Կարդացեք նաեվ

Թթու կաղամբով ապուր. Անուշաբույր ուտեստ

Irina Abovyan

Պատրաստում ենք արքայանարնջի չիր

Irina Abovyan

Ձեր ընտանիքը շնորհակալ կլինի ձեզ այսպիսի համեղ և հագեցնող ընթրիքի համար: Հավի մսով և կարտոֆիլով ջեռեփուկ

Irina Abovyan

Այնքան համեղ է, որ 1 բաժնով չեք բավարարվի: Աննկարագրելի համեղ, բայց և շատ պարզ աղցան` կաղամբով և ձվով

Irina Abovyan

Շատ արագ պատրաստվող, աննկարագրելի համեղ և փքուն օդային պիշկիներ

Irina Abovyan

Անչափ համեղ և հետաքրքիր աղցան, որի համից կշտանալը պարզապես անհնարին կլինի

Irina Abovyan