Հասարակություն

Կալանավորի հետանցքից հայտնաբերվել է փաթեթ, որում եղել են մկրատի կոտրած ծայր, 2 ներարկիչ

2021 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Հ. Ա.-ի մոտ կարճատև տեսակցության եկած հորը՝ Վ. Ա.-ին: Զննությամբ վերջինիս մոտ գտնվող «ՆՈՅ» ծխախոտի 15 գլանակներից մեկում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված: Քաղաքացի Վ. Ա.-ի բանավոր հայտարարությամբ՝ մյուս գլանակներում ևս առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ:

Ինչպես տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից, նույն օրը՝ ժամը 11։55-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, նույնպես իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձ Ա․ Ս․-ին։ Զննության արդյունքում նրա հետանցքից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մկրատի կոտրած ծայր և 2 ներարկիչ, իսկ տաբատի գրպանից՝ պահպանակ և մուգ դեղին ռեզինի կտոր։
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կարդացեք նաեվ

Ապրումներս աննկարագրելի են․վերադարձած գերիները խոսել են ծնողների հետ

Irina Abovyan

ՇՏԱՊ․Երևան-Սևան ճանապարհին բենզալցակայանը ազրբեջանական չէ.Բացառիկ Կադրեր

Irina Abovyan

Դեն Բիլզերյանի ականջը կանչի. ՔՊ-ական պատգամավոր

Irina Abovyan

Ինչպես են պարեկները, բուժքույրը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացուն տեղափոխում հիվանդանոց (Տեսանյութ)

Irina Abovyan

Ամանորյա տոներին ոչ աշխատանքային կմնա նաև հունվարի 2-ը. փոփոխություն նախագծում

Irina Abovyan

Ինչպե՞ս է Փաշինյանը Ամանորի երեկոյին պարում զինվորների հետ

Irina Abovyan