Հասարակություն

Կարեն Վարդանյանը փրկության ձեռք է մեկնել Երևանի բուսաբանական այգուն՝ տրամադրելով 105 մլն դրամ (տեսանյութ)

30 տարուց ավելի անուշադրության մատնված Երևանի բուսաբանական այգու հիմնական կանաչ ծառերով պահպանված կոլեկցիոն հատվածը, որը զբաղեցնում է մոտ 15 հեկտար տարածք, այսուհետև տարվա ցանկացած եղանակի հնարավոր կլինի ոռոգել:

Այդ նպատակով բարերար Կարեն Վարդանյանի ֆինանսավորմամբ  անցկացվել է 5 կմ երկարությամբ ոռոգման ցանց, տեղադրվել է պոմպակայան, խորքային հոր, 60 տոննա տարողությամբ բաք, 180 փական, կառուցվել է ջրի ֆիլտրման ավազան։

Բուսաբանական այգում տեղադրվել է նաև արևային կայան: Այն հնարավորություն կտա այգու հոսանքի տարեկան մոտ 5 մլն դրամի և նոր տեղադրված պոմպակայանի աշխատանքի արդյունքում ավելացած հոսանքի ծախսը զրոյացնել և տնտեսված գումարներն օգտագործել այլ խնդիրների լուծմանը: Արևային կայանի անխափան աշխատանքի և երկարակեցության համար նորոգվել է նաև շինության 800 քմ տանիքը:

Ոռոգման ցանցի անցկացման, տանիքի նորոգման և արևային կայանի տեղադրման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 105 մլն դրամ։

Կարդացեք նաեվ

Մահվան ելքով վթար Երևան-Սևան ճանապարհին

Irina Abovyan

Մեր համախմբվածությունը կդառնա մեր հաղթանակը․ Լյուսյա Հակոբյան

Irina Abovyan

Երևան-Գյումրի ճանապարհին «ԳԱԶելի» վթարից ամիսներ անց երիտասարդը մահացել է

Irina Abovyan

Սախարովի հրապարակում «Opel»-ը 53-ամյա կնոջ է վրաերթի ենթարկել

Irina Abovyan

Քրիստինեն Շտապ Մտավ Ուղիղ Եթեր: Հայկական Համացանցը Պայթեցնող Տեսանյութ

Irina Abovyan

Քանաքեռում 4 անձ է սպանվել. կադրեր դեպքի վայրից

Irina Abovyan