Հասարակություն

Արտառոց դեպք Երևանում. տղամարդը ԱԺ-ի դիմաց կարել է շրթունքներն ու պահանջում է լուծել իր սոցիալական խնդիրները

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Մի քաղաքացի Opel մակնիշի 36 DX 122 համարանիշի ավտոմեքենայի մեջ նստել և բողոքի ակցիա է անում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քաղաքացին, ով կլինի 30-35 տարեկան տղամարդ, շրթունքների մի փոքր հատված կարել է և հայտարարում է, որ ինքը բողոքի ակցիա է կատարում, քանի որ չի կարողանում իր ընտանիքի անդամների սոցիալական խնդիրները լուծել:

Այս պահին նրա հետ բանակցություններ են վարում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժանային կառավարման Ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Վելյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանական կենտրոնի հոգեբանը:

Փրկարարների ու ոստիկանների հետ զրույցում տղամարդն ասում էր. «Սոցիալապես անապահով խավից եմ: 6 երեխա ունեմ, ու հիմա էլ կինս հղի է: Չգիտենք, թե ում դիմենք, որ մեզ էլ նպաստ տան: Երեկ, բարեբախտաբար մի քանի պատգամավորի հանդիպեցի, նրանցից մեկը նույնիսկ ինձ տարավ իր տուն: Սակայն դրանով իմ պրոբլեմները չլուծվեցին»:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզում են քաղաքացու ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն այդ տղամարդը հրաժարվում է բժշկական օգնությունից:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ այդ քաղաքացին վերջին ժամանակներս կարծես ավանդույթ է դարձրել նման կարգի բողոքի ակցիաներ իրականացնելը և աչքի է ընկնում անհավասարակշիռ վարքագծով, ինչի վառ վկայությունն էլ տեսանյութն է:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Ովքեր են պայքարել Մարալ Նաճարյանի ազատության համար

Irina Abovyan

Սահմանափակումներն ավելի են խստացվելու, ոստիկանությանը միանալու են այլ ուժեր. Տիգրան Ավինյան

Irina Abovyan

Նիդերլանդահայ և բելգիահայ 180 գործարարներ 208,8 հազար եվրո են հավաքել հաջակցություն Հայրենիքի

Irina Abovyan

Մահացած պացիենտներից ամենաերիտասարդը եղել է 42 տարեկան, ամենատարեցը՝ 72

Irina Abovyan

Բացառիկ տեսանյութ․ ադրբեջանական կողմը տանում է իր դիերը

Irina Abovyan

Հայկական կողմի բոլոր զոհերի անունները

Irina Abovyan