Քաղաքականություն

Մենուան ընդհատակից դուրս է եկել. նրան վախեցրել կամ շանտաժի են ենթարկել

«Հրապարակ» թերթը գրում է. «Slaq.am կայքի խմբագիր, պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը non stop ռեժիմով անխնա քննադատած Մենուա Հարությունյանը պատերազմից հետո անցել է ընդհատակ։ Նա ո՛չ եթերներում է երեւում, ո՛չ Ֆեյսբուքում է ակտիվ։ Միայն երբեմն-երբեմն կարելի է նրան հանդիպել կենտրոնի սրճարաններում կամ իր շքեղ մեքենաներով քաղաքում շրջելիս։ Ասում են՝ պատերազմի ժամանակ դեպրեսիա է տարել, խոսում են նաեւ, որ նրան վախեցրել կամ շանտաժի են ենթարկել, դրա համար չի խոսում։

Մենք տեղեկացանք, սակայն, որ Մենուան այժմ նորից ակտիվացել է՝ մի խումբ անձանց հետ նախաձեռնել է «Միասին» շարժումը, որը որդեգրել է երեք թիրախային ուղղություն՝ հայ-ռուսական հարաբերություններ, սոցիալական արդարություն, ազգային արժեհամակարգ։ Ճիշտ է, Մենուան դեռեւս չի երեւում, բայց շուտով նա էլ կակտիվանա։

Շարժումն ունի նաեւ իր ֆեյսբուքյան էջը, որտեղ շարժման անդամները քննարկումներ են ունենում սոցիալական արդարության եւ այլ թեմաներով, օրինակ՝ խոսում են այն մասին, թե ինչու օլիգարխների, պաշտոնյաների զավակները չեն մեկնել պատերազմ, չեն կռվել առաջնագծում։ Ըստ էության՝ շարժումը որոշել է գնահատականներ հնչեցնել ոչ միայն գործող, այլ նաեւ նախկին իշխանությունների կատարածի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաեվ

Թուրքերը գտել են ՀԱՅԵՐԻ հարստությունը․ Այս մասին լռում են բոլորը

Irina Abovyan

Որոշ մարդիկ խառնել են խոսքի ազատությունը լկտիության հետ. Ալեն Սիմոնյան

Irina Abovyan

Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ են հրավիրվել

Irina Abovyan

Մեր 3 նախագահների անգործությունը խլել է հայ մանուկների խաղաղ ապագան. գալիս են հետ, ի՞նչ անելու համար

Irina Abovyan

Լևոն Արոնյանը գրառում է կատարել. Նա հեռանում է Հայաստանից. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Irina Abovyan

Փաշինյանին դրդեցին այս քայլին․ Ոչ մի թուղթ չի ստորագրվելու․ Մոսկվան ու Բաքուն շփոթված են

Irina Abovyan