Հասարակություն

45 հայ աշակերտներ և ուսանողներ վերադարձան Հայաստան. Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը

‼45 հայ աշակերտներ և ուսանողներ վերադարձան Հայաստան‼

Վրացական🇬🇪 իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողների #Հայաստան🇦🇲 տեղափոխումը։

Դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից ժամանած երկու ավտոբուսները կարողացել են մուտք գործել Վրաստանի տարածք և ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, բարեհաջող տեղափոխել Հայաստան։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և այնուհետև օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։

Տեղեկացնենք նաև, որ դեսպանության և վրացական կողմի միջև կար նախնական պայմանավորվածություն, որ, Վրաստանում մտցված արտակարգ դրությունից և համընդհանուր կարանտինից ելնելով, արտերկրից Վրաստան ժամանած ՀՀ քաղաքացիների և դեսպանության ներկայացուցիչների միջև որևէ շփում պետք է բացառվի։

Կարդացեք նաեվ

Եղեսպակը անգինայի և մրսածության դեմ․ Հետաքրքիր բացահայտում

Irina Abovyan

Շքեղ տեսքը կախված է հասարակական դիրքից և գումարից. ինչպիսի՞ տեսք ունեին թագուհիները նախքան ամուսնությունը (Photo)

Irina Abovyan

Բացառիկ տեսանյութ․ ադրբեջանական կողմը տանում է իր դիերը

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 36-ամյա վարորդը «Կամազ»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Մանրէներից պաշտպանվելու վեց տարածված հնարք, որոնք իրականում անարդյունավետ են

Irina Abovyan

Ընտրեք ծաղիկը և կարդացեք դրա նշանակությունը

Irina Abovyan