Հասարակություն

Վիճակը կայունացել է, բայց չի լավացել, կարող ենք ունենալ համաճարակի նոր բռնկում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք այսօր քննարկել ենք և եկել համոզման, որ անխուսափելի է, որ մենք պետք է ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարացնենք: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարությունը կկայացնի որոշում, որից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ կքննարկվի նաև արտակարգ դրության հարցը: Մեր եզրակացությունն այն է, որ անհրաժեշտ է արտակարգ դրությունը երկարացնել, քանի որ դա անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար»,- ասաց նա: Փաշինյանը պարզաբանեց, որ իրենց խնդիրն է հասնել նրան, որ ունենան միավոր ժամանակաշրջանում հնարավորինս քիչ հիվանդանցության դեպքեր:

«Այն, որ մենք հիմա հիվանդացության համեմատաբար փոքր թիվ ունենք, և գործունեության նոր հնարավորություններ ենք ստեղծում, դա դեռ չի նշանակում, թե մեր վիճակը լավացել է: Ոչ, մեր վիճակը համաճարակային առումով կայունացել է, բայց չի լավացել: Մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ հիվանդացության նոր բռնկում, որը մեզ համար ավելի մեծ դժվարություններ կստեղծի: Դրա համար մեզնից յուրաքանչյուրի խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի չվարակվենք կորոնավիրուսով և հետեւաբար չվարակենք նաեւ ուրիշներին»,-ընդգծեց Փաշինյանը: Մանրմասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաեվ

Տղամարդկանց հինգ զզվելի կենցաղային սովորություն

Irina Abovyan

1100-ից ավել զոհ ունենք, բայց սրանք ընտանիքով հրճվում են ու կներեք արտահայտությանս համար` կայֆավատ անում

Irina Abovyan

Ահավոր էր այն, ինչ տեսա․ պատմում են կորոնավիրուսից մահացածների հարազատները

Irina Abovyan

Խնդրում ենք Ձեզ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան․ ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն

Irina Abovyan

Ունենք 51 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան

Irina Abovyan

«BMW»-ն ընկել է Հրազդան գետը․ կան տուժածներ

Irina Abovyan