Հասարակություն

ՃՈ ակտեր չվճարողների համար զիջման որոշում այս պահին չկա. պարետատուն

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում շատ քաղաքացիներ այս օրերին չեն աշխատում, հետևաբար՝ չունեն գումարի աղբյուր:

Կորոնավիրուսի սոցիալական հետևանքները չեզոքացնելու համար կառավարությունը հինգ ծրագիր է առաջարկել, սակայն այդ ծրագրերը չեն առնչվում ֆինանսական խնդիրների առաջ կանգնած բոլոր քաղաքացիներին:

Այս օրերին որոշ քաղաքացիներ ահազանգում են Ճանապարհային ոստիկանության ակտերը վճարել չկարողանալու մասին:

168.am-ը դիմեց պարետատուն, ճշտելու, թե արդյո՞ք այժմ կառավարությունը քննարկում է զիջումներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք  երթևեկության կանոնները  խախտելու համար համապատասխան ակտերով տուգանվել են, բայց  ֆինանսապես ի վիճակի չեն կատարել վճարումները։

«Այս պահին նման որոշում չկա: Եթե նման բան լինի, կտեղեկացնենք»,- մեր հարցին ի պատասխան ասաց պարետատան խոսնակ Մանե Գևորգյանը:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահա` ինչպես հետախ ույզին հաջողվեց շրջափ ակումից ազատել ու փրկել է 82 զինվորականի կյանք…Հավերժ փառք քեզ, հերոս

Irina Abovyan

Բուժաշխատողների երեխաները ֆլեշմոբ են սկսել

Irina Abovyan

Ինչպես մաքրել թոքերը 3 օրում. սա պետք է լսեն բոլոր ծխողները

Irina Abovyan

Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 288 դեպք, 478 պացիենտ առողջացել է

Irina Abovyan

Վիտամինի անբավարարության 9 նշաններ որոնք նկատելի է Ձեր մաշկի վրա

Irina Abovyan

Ինչ է սահմանում արտակարգ դրությունը. իրավական կարգավորումներ

Irina Abovyan